09 / Հունիս / 2022 : 15-18
Իշխան Սաղաթելյանի հայրը, ով իմ ջոկատում էր, պատերազմի ժամանակ խնդրեց տուն գնալ՝ ասելով, որ տղաները կգան, նրանցից ոչ ոք այդպես էլ չեկավ․ ՔՊ-ական պատգամավոր
Այն մարդիկ, ովքեր այս պահին դրսում պայքարում են, չեն պայքարում Արցախի, ՀՀ-ի և հայ ժողովրդի համար, այլ պայքարում են իրենց ունեցվածքը պահելու համար։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։
«Ինչ-որ «մալյոկ» հայտարարում է, թե իբրև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի իշխանություն, մենք ամեն օր շրջում ենք մարզերում, եկեք, տեսեք, որ այդ «մալյոկին» չեն հասցրել, որ ինքը լիդեր չի կարող լինել, որովհետև իրեն ժողովուրդը ուղղակի չի ընդունում։ Հայտարարում է, թե պատերազմի ժամանակ արել է այնքան, որ չեն արել ՔՊ-ի բոլոր անդամները, ուրեմն հայտարարեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 20-ին Սաղաթելյան ազգանունով մեկին բերեցին իմ ջոկատ, նրա անունը Վաչիկ Սաղաթելյան էր՝ Իշխան Սաղաթելյանի հայրը, ով խնդրում էր, թողնեմ տուն գնա, որովհետև հիվանդ է՝ ասելով, թե իր տղաները կգան ու կմասնակցեն, գնաց ու տղաներից ոչ ոք չեկավ ու չեմ կարծում, որ մեկ օր գնացել են։
Սաղաթելյանը նաև հայտարարում է, թե մենք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դիկտատուրա ենք հաստատում ՀՀ-ում՝ մոռանալով 2008թ-ի մարտի 1-ը։ Ոստիկանին ասում է՝ մատերդ կջարդեմ, ախր մենք իրեն դեռ մարզպետարանից գիտենք, երբ մտնում էի իր սենյակ, ոտքերն ու ձեռքերը դողում էին, իմ դուրս գալոից հետո էլ զանգում էր ՏԿԵ նախարարություն և բողոքում, թե Նարեկ Գրիկգորյանը ինձ հետ բարձր է խոսում, հիմա այդ տղան խոսում է դուխից»,- ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։
Տեսանյութ
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
57648անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...