15 / Հունիս / 2022 : 13-02

Ինչու է հանվել Երասխում բարձրացված ՀՀ դրոշը. պարզաբանում է համայնքապետը

«Հերյուրանք Է». «Հայկական ժամանակի» հետ զրույցում արձագանքելով ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի այն պնդմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցից հետո իջեցվել է Երասխ համայնքում տեղադրված ամենաբարձր ՀՀ պետական դրոշը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ դրոշը հանվել է, քանի որ պատռվել էր. «Երկուշաբթի այն հանել ենք, այսօր՝ փոխարինել նորով: Մեզ պատիվ չէր բերում պատռված դրոշը թողնել, որ այն ծածանվի»:

Նկատենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ Երասխ համայնքում չի եղել:

Երասխում բարձրացված դրոշը հանրապետության տարածքում ամենաբարձրն է. այն տեղադրվել է 2021 թվականի սեպտեմբերին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 45992անգամ
Վերջին լուրեր