16 / Հունիս / 2022 : 13-19

Ադրբեջանը ստիպված է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին․ Ալիև

Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը ստիպում է Ադրբեջանին քայլեր ձեռնարկել իր տարածքի հետ կապված, ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանը գրում է Haqqin.az֊ը։

«Եթե Հայաստանը կասկածի դնի մեր տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանն այլ ելք չի ունենա, քան կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ալիևը։

«Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը չպետք է մոռանա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը, լավ սերտի այդ դասերը և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»,-ասել է Ալիևը։

«Կովկասի տեսլականը համագործակցությունն է, ինտեգրումն ու խաղաղությունը տարածաշրջանում։ Եթե ​​​նոր պատերազմ լինի, դա աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար»,- սպառնացել է Ալիևը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 39723անգամ
Վերջին լուրեր