Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հունիս / 2022 : 10-50

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության եզրափակչում 4։0 հաշվով առավելություն է գրանցել վրացի Դմիտրի Խաչիձեի նկատմամբ և դարձել Եվրոպայի չեմպիոն։

Աղաջանյանը եզրափակիչ է դուրս եկել՝ 9:1 հաշվով հաղթանակ տոնելով Մ23 աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Նիհադ Մամեդլիի նկատմամբ։

67 կգ քաշայինների եզրափակիչում նույնպես մրցեցին Հայաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները։ Աշոտ Խաչատրյանը 1։3 հաշվով պարտվեց Նիկա Բրոլաձեին եւ դարձավ արծաթե մեդալակիր։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին բրոնզե մեդալակիրներ էին դարձել 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը եւ 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը։

Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն ընթանում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում և մեկնարկել է հունիսի 27-ին, ավարտը՝ հուլիսի 3-ին։



Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 9192անգամ
Վերջին լուրեր