Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Մայիս / 2020 : 20-26

Ավելի քան 233 000 դոլար. Lamborghini-ն ներկայացրել է Huracán Evo սուպերքարի Spyder տարբերակը

Իտալական Lamborghini մեքենաշինական բրենդը ներկայացրել է Huracán Evo սուպերքարի Spyder տարբերակը, որի շնորհանդեսը կորոնավիրուսի համավարակի հետևանքով կայացել է վիրտուալ տիրույթում: Մինչդեռ մեքենայի կուպե տարբերակի ավանդական պրեմիերան կայացել էր հունվարին:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, Lamborghini-ն առաջին ավտոբրենդն է աշխարհում, որը մեքենայի շնորհանդեսը կազմակերպել է լրացված իրականության պայմաններում:

Մեքենան համալրված է 5,2 լ աշխատանքային ծավալով, 602 ձիաուժ հզորությամբ V10 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,5 վայրկյանում: Մինչդեռ մեքենայի զարգացրած առավելագույն արագության չափը 323 կմ/ժ է:

Lamborghini Huracán Evo Spyder RWD-ն կշռում է 1508 կգ:

Մեքենայի առաքումը կսկսվի ամռանից: Այն 20 000 դոլարով ավելի թանկ է կուպե տարբերակից և արժե 233,123 դոլար:

Դիտվել է 17947անգամ
Վերջին լուրեր