12 / Հուլիս / 2022 : 11-46

Երեկ հուլիսի 11-ին Հայաստանում գրանցվել է 5 երկրաշարժ

Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Սարագյուղ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 11-ին ՀՀ տարածքում արձանագրվել է 5 երկրաժարժ։ Այս մասին հայտեն է ՀՀ ԱԻՆ-ը։ Առնչվող հրապարակումները՝ ստորև

Քիչ առաջ գրանցվել է այսօրվա ընթացքում չորրորդ երկրաշարժը. ցնցումները զգացվել են Շիրակի մարզում





Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10695անգամ
Վերջին լուրեր