22 / Հուլիս / 2022 : 17-35

Ջո Բայդենը ծիծաղել է Ուկրաինայի նախագահի կնոջ հագուստի վրա (լուսանկարներ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծիծաղել է Ուկրաինայի նախագահի կնոջ՝ Ելենա Զելենսկայայի հագուստի վրա, որը նա կրել է Սպիտակ տուն այցի ժամանակ։ Բացի այդ, զգեստի կոճակների անսովոր դիրքը նկատել են նաև համացանցի օգտատերերը։

«Հիանալի կոճակներ»,– ասել է ԱՄՆ նախագահը։

Ուկրաինայում ևս չեն գնահատել նախագահի կնոջ հանդերձանքը։ Ուկրաինացի բլոգեր Անատոլի Շարիյն իր հեռագրային ալիքում շեշտել է, որ Զելենսկայան «ապշեցուցիչ ծիծաղելի» տեսք ունի։

Նշենք, որ օրերս Սպիտակ տանը նրան ընդունել էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կնոջ՝ Ջիլի հետ։Մինչ այդ Զելենսկայան հանդիպում է ունեցել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։

Կարդացեք նաևէ Զելենսկու կինը կոչ է արել ԱՄՆ-ին օգնել իր երկրին հակաօդային պաշտպանության համակարգերով

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 53262անգամ
Վերջին լուրեր