25 / Հուլիս / 2022 : 10-44

Ամառային ձնագնդի՝ Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում. Երևանի քաղաքապետարանն այս տարի Վարդավառի տոնը նշեց ինքնատիպ նախաձեռնությամբ (տեսանյութ)

Ամառային ձնագնդի՝ Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում. Երևանի քաղաքապետարանն այս տարի Վարդավառի տոնը նշեց ինքնատիպ նախաձեռնությամբ։ Yelaket.am-ը այսմասին տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։

Ժամանցային միջոցառումների իսկական հրավառություն էր մարզական օջախի յուրաքանչյուր անկյունում: Տոնի անմիջական մասնակիցն էին դարձել, ինչպես փոքրիկները, այնպես էլ նրանց ուղեկցող մեծահասակները: Բազմաթիվ երևանցիների հետ տոնին միացել էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

Համայնքը շարունակելու է Երևանի տոնական ու ավանդական առօրյան սպասված ու ինքնատիպ դարձնել:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 14517անգամ
Վերջին լուրեր