29 / Հուլիս / 2022 : 15-08

UEFA-ն հետաքննություն է սկսել թուրքական թիմի դեմ Պուտինի անունը ստադիոնում վանկարկելու համար

UEFA-ն հետաքննություն է սկսել Ստամբուլում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Fenerbahce - Dinamo» թիմերի պատասխան հանդիպման ժամանակ գրանցված միջադեպի կապակցությամբ, փոխանցում է Ermenihaber-ը։

Այն պահին, երբ ուկրաինական թիմը՝ Կևի «Dinamo»-ն, խաղի 89-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվը՝ դարձնելով 1-1, թուրք երկրպագուները որոշել էին սադրանքի դիմել և վանկարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ուկրաինացի ֆուտբոլիստների վրա:

Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարություն է արել թուրքական ակումբը՝ նշելով, որ վերոնշյալ վանկարկումները չեն արտահայտում թուրքական ակումբի դիրքորոշումը: Կոչ է արվել տարանջատել սպորտն ու քաղաքականությունը:

Թուրք ֆուտբոլասեր երկրպագուների վանկարկումների պատճառով «Դինամոյի» ռումինացի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հրաժարվել էր մասնակցել հետխաղային մամուլի ասուլիսին։

Հանդիպումից հետո Ինստագրամի թուրք հետևորդները Մոսկվայի «Dinamo»-ի էջում թողել են ռուսական դրոշով եւ ՌԴ նախագահ Պուտինին աջակցություն հայտնող բազմաթիվ մեկնաբանություններ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Կարդացեք նաև առնչվեղ հրապարակումը Ստամբուլի ստադիոնում թուրք ֆուտբոլասերները վանկարկել են Պուտինի անունը (տեսանյութ)
Դիտվել է 20810անգամ
Վերջին լուրեր