03 / Օգոստոս / 2022 : 10-37

Հայրս ողջ և առողջ տանն է․ Խաչատուր Քոքոբելյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հոր անհետանալուն․

«Սիրելի ընկերներ, հարազատներ, ծանոթ և անծանոթ մարդիկ,

Ուզում եմ տեղեկացնել, որ հայրս ողջ և առողջ տանն է:

Շնորհակալ եմ բոլոր բարի մարդկանց, ովքեր մեր կողքին էին` իրենց աջակցությամբ և օգնությամբ:

Շնորհակալ եմ պետական համապատասխան կառույցներին իրենց ներդրած բոլոր ջանքերի համար:

Վստահ եղեք, որ արդարը և բարին միշտ հաղթում են:

Աստված պահապան բոլորիս ընտանիքներին, եղեք առողջ և անվտանգ»:

կարդացեք նաև առնչվող հրապարակումները՝ Խաչատուր Քոքոբելյանի 86-ամյա հոր որոնողական աշխատանքները փրկարարների ու ոստիկանների կողմից շարունակվում են

Խաչատուր Քոքոբելյանի հոր անհետացման դեպքով հարուցվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով. մանրամասներ


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16446անգամ
Վերջին լուրեր