10 / Օգոստոս / 2022 : 10-41

Աշխարհի 5 ամենաթանկ ռեստորանները

Ամենաշահավետ բիզնեսներից մեկը ռեստորանային բիզնեսն է: Մարդիկ տարվա ընթացքում շուրջ 2 տրիլիոն դոլար են ծախսում ռեստորաններում:
Աշխարհի ամենաթանկ ռեստորանում կարելի է ընթրիք պատվիրել 368 դոլարով: Այն գտնվում է Տոկիոյում:
«Արագավա» ռեստորանն իր շքեղ տեսքով չի առանձնանում, բայց այն միշտ լիքն է հաճախորդներով, այդ իսկ պատճառով՝ սեղանները պետք է նախօրոք պատվիրել: Այս ռեստորանում կարելի է համտեսել աշխարհում ամենաթանկ պահածոյացված տավարի միսը:

Հայտնի թանկարժեք ռեստորաներից է Փարիզի «Plaza Athenee» հյուրանոցային համալիրում գտնվող «Alain Ducasse» ռեստորանը: Այն առանձնանում է իր շքեղ դիզայնով։ Այստեղ ճաշատեսակները կարող են համտեսել մոտավորապես 231 դոլարով:
Բրիտանացի հայտնի խոհարար Գորդոն Ռամզիի ռեստորանում ընթրելու համար անհրաժեշտ կլինի ամենաքիչը 183 դոլար ունենալ ուտեստ պատվիրելու համար։ Այս ռեստորանը գտնվում է Լոնդոնում
«Acquarello» ռեստորանում, որը գտնվում է Մյունհենում կարելի է ճաշակել ամենաանսովոր ուտելիքները:


Ամենաքիչը 125 դոլար է հարկավոր, որպեսզի կարողանաք փորձել այստեղ առաջարկվող ուտելիքները:

Հռոմում գտնվող «Alberto Ciarla» ռեստորանում միայն կարելի է համտեսել հեղինակային ուտեստներ, ոչ մի այլ ռեստորանում այս ճաշացանկը չկա։


Ռեստորանի միջին հաշիվը կազմում է մոտ 113 դոլար, իսկ ռեստորանի դիզակնը արված է 70-ականների ոճով:
Author's cover photo
Ամսաթիվ 10 / Օգոստոս / 2022 : 10-41
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 37056անգամ
Վերջին լուրեր