Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Օգոստոս / 2022 : 11-51

Ինչպես հարստանան կանայք. 5 խորհուրդ, որին պետք է հետևել

Տպագրված հազարավոր գրքեր գոյություն ունենք , որոնք պատմում եւ ուղղորդում են, թե ինչպես կարելի է հասնել մեծ ֆինանսական հաջողությունների։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարուստ տղամարդիկ ավելի շատ են, քան հարուստ կանայք։ Հոգեբան Ջուդ Միլեր Բերքերը, ով «Միլիոնատերերի գաղտնիքները» գրքի հեղինակն է, ներկայացրել է, թե ինչպես կարող են կանայք հարստանալ եւ հաջողության հասնել։

Կներկայացնեք 5 խորհուրդ, որին պետք է պարտադիր հետևել


Ճանաչեք սեփական անձը



Փորձեք լինել բնական, առանց ավելորդությունների, զարգացրեք ձեր բնավորության գծերը, որոնք հաստատ կօգնեն ձեզ, ձեր աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար։


Առավել ուշադրություն պետք է դարձնել կենտրոնացման, փոխզիջման ու անկեղծության վրա, քանի որ նյարդային կամ զայրացած լինելը ոչ մի օգուտ չի տալու աշխատանքի մեջ։


Ավելի մարդամոտ եղեք



Բիզնեսում հաջողելու և առաջ գնալու համար համար պետք է կարողանաք «ստիպել» մարդկանց համաձայնել այն ամենին, ինչ դուք եք ցանկանում։ Աշխատեք զարգացնել ու խորացնել այս հմտությունը, համապատասխան գրականություն կարող եք կարդալ, սակայն ավելի ճիշտ կլինի հաճախ գնալկոնֆերանսների, կամ խոսքի փոխանակման ՝ պրակտիկ գիտելիքներ եւ փորձ ձեռք բերելու համար։ Կարող եք հետեւել, թե ինչպես են աշխատում այլ մարդիկ և ձեւավորեք ձեր անձնական ոճը։
Իրական առաջնորդ դարձեք



Մինչ միլիոնատեր դառնալը, դուք պետք է ձեր ուժեղ եւ թույլ կողմերը ճիշտ գնահատեք։ Միայն ճիշտ գնահատելով դուք կարող եք ձեռք բերել ինքնավստահություն և մեծ ուժ։ Եղեք ավելի կոշտ, նպատակասլաց քանի որ հաջողելու համար դա է պահանջվում։
Շրջապատ ձեւավորեք
Հաջորդ կարևոր պայմանը շփումն է՝ և կանանց, և տղամարդկան հետ։ Շփվեք բացառապես այն մարդկանց հետ, ովքեր ձեզ ուրախությունն են պատճառում, չեն խլում ձեզանից էներգիա։ Իսկական ընկերությունն ու առողջ հարաբերությունները ձեզ կարող են օգնել բիզնեսում։ Աշխատեք միլիոնատիրոջ նման


Հիշեք, հաջողության են հասնում այն մարդիկ, ովքեր որպես կանոն կենտրոնացած են իրենց աշխատանքի վրա, ճիշտ են կազմակերպում աշխատանքը, ղեկավարի ջիղ ունեն իրենց մեջ, շատ շփվող են և գիտեն ամեն ինչ իրենց բիզնեսի մասին սկսած մանրուքներից։


Պետք է այնպիսի գործ ընտրել, որը ձեզ հաճույք կպատճառի, իսկ նման բիզնեսը չի կարող անհաջող լինի։
Author's cover photo
Ամսաթիվ 10 / Օգոստոս / 2022 : 11-51
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 23492անգամ
Վերջին լուրեր