10 / Օգոստոս / 2022 : 13-43

Աշխարհի ամենաթանկ օծանելիքները


Օծանելիքը կարող է շատ բան ասել մարդու անհատականության մասին: Աշխարհի ամենաթանկ օծանելիքները ոչ միայն հայտնի են իրենց հաճելի բույրերով, այլ նաև իրենց յուրահատուկ դիզայնով:


Ներկայացնում ենք աշխարհի 5 ամենաթանկ օծանելիքները
Աշխարհի ամենաթանկ օծանելիքներից մեկը «Clive Christian Perfume»-ն է, ասում են այս օծանելիքը ունի հիպնոսացնելու հատկություն։
Օծանելիքն այնպիսի բույր ունի, որ հենց այս բույրով են սկսում ճանաչել մարդուն։

6 տարի է ինչ այս օծանելիքը հանձնվել է հանրության դատին ու դարձել է ամենասիրելի բույրերից մոկը և համարվում է ամենաթանկ օծանելիքներից մեկը։

Օծանելիքի արժեքը 435.000 դոլար է, գինը կապված է ոչ միայն բույրի հետ, այլ նաև սրվակի, քանի որ այն պատված է 5 կարատ սպիտակ ադամանդով, միայն սրվակի արժեքը 175.000 դոլար է:

Աշխարհի ամենաթանկ օծանելիքի շարքին են պատկանում ոչ միայն կանացի, այլ նաև տղամարդկանց համար նախատեսված օծանելիքները, դրանցից է «18 Carats LUXE Edition Perfum»-ը։

Օծանելիքի արժեքն է 57.000 դոլար, գինը կապված է ոչ միայն իր հրաշալի բույրով, այլ սրվակով։

Սրվակը պատրաստված է ոսկուց, իսկ սրվակի գլխին ադամանդ է


Աշխարհի լավագույն բույրերի մեջ իր ուրույն տեղն ունի Գերլայնի լիլիայի, պիոնի և վարդի բույրերի համադրությունը։


«Ora Ito’s fragrance»-ը արտադրված է հատուկ սիրահարների համար։


Օծանելիքի սրվակը պատված է ոսկով, արժեքը 45.000 դոլար է:
«Les Larmes Sacrées de Thebes of Baccarat» օծանելիքը հայտնի է իր էքսքլյուզիվ բույրով:


Օծանելինքն ունի բյուրեղապատ սրվակ, բուրգի տեսքով, արժեքը 6.800 դոլար է:
Այս օծանելիքը հիմնականում նախընտրում են 25 տարեկանից բարձր կանայք:

«Ralph Lauren Perfume Notorious»-ի արժեքը` 3.450 դոլար է։
Author's cover photo
Ամսաթիվ 10 / Օգոստոս / 2022 : 13-43
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 80446անգամ
Վերջին լուրեր