11 / Օգոստոս / 2022 : 15-04

Ինչպես ձեռք բերել եւ տիրապետել հմտությունների. բիզնես մոտիվացիա

Նախորդ նյութի հղումը՝
4. ԻՆՔՆԱՄՈՏԻՎԱՑԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՄ, ՇԱՐԺԻՉ ՈՒԺ ԵՒ «ԼՃԱՑՈՒՄ»

5. ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԵՒ ՏԻՐԱՊԵՏԵԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Մենք միշտ ասել ենք, որ գերբնական հզոր ուժերին (superpowers), տարբեր ունակություններին տիրապետելու ամենաարժեքավորը միջոցը բազմատեսակ հմտություններ ձեռք բերելու եւ յուրացնելու կարողությունն է:

Սովորել, թե ինչպես դա անել. սա է կարեւոր եւ առաջնային։

Այն պահին, երբ ունես շրջանակ եւ հնարավորություն, որը թույլ է տալիս ըմբռնել, հասկանալ և կիրառել նորանոր գիտելիքներ, դու դառնում ես անհաղթահարելի։

Իսկ եթե պետք է անցնել կյանքի հաջորդ մակարդակ՝ խնդիր չկա, տվեք ձեզ 2 շաբաթ, որպեսզի կարողանաք սովորել այն նոր հմտությունը, որը դռներ կբացի ձեր առջև:

Բանն այն է, որ մարդիկ սովորաբար սովորում են միայն մեկ հմտությունն և հուսով են, որ կկարողանան հաղթահարել իրենց ողջ կյանքի խնդիրները այդ մեկ ունակությամբ։

Ժամանակները փոխվում են սակայն, դուք պետք է հաջողեք նոր հմտությունների տիրապետել… Եւ շատ արա՛գ:


Մեզ համար խաղի կանոնների փոփոխությունն այն էր, երբ տարիներ շարունակ ուսուցման տարբեր եղանակների փորձարկումներից հետո՝ մենք մշակեցինք մեր սեփականը, ճիշտ այն նյութերով, որոնք արժեքավոր եւ գնահատելի են մեզ համար։

Մենք այդ ամենը ներառել ենք կրթական փորձաշրջանի մեջ, որը կոչվում է՝ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ։

Շարունակե՛ք հետեւել մեր էջին ու կծանոթանաք բոլոր նյութերին եւ կտիրապետեք հմտությունների:

Հաջորդիվ՝ 6. ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԿԱՄ ՈԳԵՇՆՉԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ
Author's cover photo
Ամսաթիվ 11 / Օգոստոս / 2022 : 15-04
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 17935անգամ
Վերջին լուրեր