13 / Օգոստոս / 2022 : 10-46

Առողջությունը եւ երիտասարդությունը բնական գերուժ է. բիզնես մոտիվացիա

Նախորդ նյութի հղումը՝
8. ԺԱՄԱՆԱԿԻ ՀՈՍՔԸ ՁԵՐ ՕԳՏԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

9. ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԺ Է

Դուրս գալով Covid-ից՝ մենք բնականաբար հասկանում ենք, որ սա այլեւս մեկնաբանության կարիք չունի, այո՛.

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԺ...

Բայց հարցը այն է, թե դուք բոլորդ ընդունո՞ւմ եք ձեր երիտասարդությունը իբրեւ պարգեւ...

Դուք կարող եք վազել, ձեր մարմինը չի ցավում, ուժեղ եք, լավ տեսողություն եւ լսողություն ունեք, ձեր ճաշակի ընկալիչները թույլ են տալիս վայելել բազմատեսակ համեր եւ գույներ…

Դուք նման եք գերզգայուն էակի, բայց հավանաբար դեռ չեք գիտակցում դա:

Ճի՞շտ է...


🔹Սիրով զբաղվելը երբեք այնքան հաճելի չի լինի ձեզ համար, որքան այսօր։

🔹Սնունդը երբեք այնքան համեղ չի լինի, որքան այսօր։

🔹Դուք երբեք աշխարհն ավելի պարզ չեք տեսնի, որքան այսօր՝ երիտասարդ տարիքում եւ առողջ մարմնում:

Նույնիսկ եթե դուք չունեք այլ հատուկ հմտություններ ձեր պորտֆոլիոյում, ստեղծեք հերոս Rock Lee-ի ոճով իրավիճակներ. ոգեշնչվեք, վճռական եղեք՝ դառնալ ավելի ուժեղ, հասնել երազանքներին եւ լինել հզոր։

Հավատալ, որ բնական տաղանդների, քրտնաջան աշխատանքի և մեծ ցանկության դեպքում կարող եք գերազանցել ուրիշներին։

Խստապանջ եղեք ձեզ հետ եւ կամքի հզոր ուժով ստեղծեք ձեր հաջողության ճանապարհը երիտասարդության շնորհիվ:

Շարունակե՛ք հետեւել մեր նյութերի շարքին եւ կբացահայտեք ձեր միջի առողջ երիտասարդին...

Հաջորդիվ՝ 10. ԲԱԶՄԱՊԱՏԿԵԼ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ

Կարդացեք նաև՝
«Ինքնամոտիվացիայի մշակում» https://yelaket.am/am/article/27601

«Ինչպես ձեռք բերել եւ տիրապետել հմտությունների» https://yelaket.am/am/article/27603
Author's cover photo
Ամսաթիվ 13 / Օգոստոս / 2022 : 10-46
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 13045անգամ
Վերջին լուրեր