Վիկ Գերամի՝ «Մայր Հայրենիք» Արցախի 44-օրյա պատերազմի մասին ֆիլմի վավերագիրը
Ներառյալ՝ սոցիալական լրատվամիջոցները, հանրային քաղաքականությունը, ակադեմիան և մտավորականները:
TAAL Կազմակերպության շրջանակներում Վիկը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ գործնական սերտ հարաբերությունների շնորհիվ հաջողել է իրականացնել մի շարք հայանպաստ ծրագրեր։ Այդ թվում՝ Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը ընդունելու նպատակով դիմել է արևմտյան Հոլիվուդի քաղաքային խորհրդի անդամներին եւ քաղաքապետ Լինդսի Հորվաթին որպես համահովանավոր.
Որպես բազմաթիվ հրապարակումների հեղինակ՝ նա հոդվածներ է գրել Արցախի վրա հարձակման մասին The Blunt Post, Desert Daily Guide, KPFK.org, GoWeHo և շատ այլ լրատվամիջոցներին։ Բազմաթիվ մրցանակների արժանացած, ազգային եւ միջազգային լսարանին հայտնի լրագրող Վիկ Գերամին շուրջ 6 տարի սովորելով մեդիա արդյունաբերություն «Frontiers Magazine» ամսագրում աշխատելու տարիներին, հիմք է դրել իր գիտելիքներին և հմտություններին՝ ստանձնելով պաշտոններ՝ LA Weekly-ում և Voice Media Group-ում:
Նրա «Հարցեր և պատասխաններ» (RSS) սյունակը՝ «10 ՀԱՐՑԵՐ ՎԻԿԻ ՀԵՏ», 2017ին Լոս Անջելեսի մամուլի ակումբի «Arts & Entertainment Journalism» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ է անցել։
Գերամին մի շարք հեղինակավոր հրապարակումների հեղինակ է, այդ թվում՝ Windy City Times, Bay Area Reporter, Armenian Mirror-Spectator, The Advocate, The Immigrant Magazine, GoWeHo, Destination Luxury, OUT Traveler, The Fight և այլն։
Վիկ Գերամին «ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ» ֆիլմի հետաքննության ընթացքում ամիսներ շարունակ դիտել է հայերի կոտորածների, գլխատումների և աներևակայելի ձևերով բռնությունների սարսափները՝ միևնույն ժամանակ ականատես լինելով միջազգային հանրության խուլ լռությանը:Ավելի վատ՝ որոշ լրատվամիջոցներ դարձել էին Ադրբեջանի կառավարության խոսափողը։ Նրանք հաստատում էին ադրբեջանական ստերը, կեղծիքները և ապատեղեկատվությունը:
Մի քանի բացառություններով՝ համաշխարհային լրատվամիջոցները չկարողացան ճշգրիտ հաղորդել վայրագությունների մասին, փոխարենը դիմել էին անխոհեմ, կեղծ «հավասարակշռության» և բացահայտ կողմնակալության։
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։


