«Մայր Հայրենիք»ը՝ «Կաննի համաշխարհային կինոփառատոն 2022»ի հաղթող
Իսկ երեկ՝ օգոստոսի 25ին հրապարակել էր.
Վիկ Գերամին «The Blunt Post»-ի հիմնադիր, խմբագիր-հրատարակիչն է. մրցանակակիր լրագրող, սյունակագիր, մեդիա մեկնաբան։ Ինչպես նաև՝ KPFK 90.7 FM հաճախականությամբ (Pacifica Network) ազգային ռադիոհաղորդման հաղորդավարը քաղաքական թեմաներով, վերնագրված՝ THE BLUNT POST with VIC։
Մինչ Ադրբեջանը թիրախավորում էր խաղաղ բնակիչներին, ռմբակոծում էր ծննդատներ, դպրոցներ և բնակելի թաղամասեր, աշխարհի այսպես կոչված առաջնորդները բացակայում էին և համր էին: Միջազգային մամուլը մեծ մասամբ նույնքան անտարբեր էր։ԱԴԱՄ Շիֆը։
Լոս Անջելեսաբնակ ամերիկահայ լրագրողի «Մայր հայրենիք» փաստավավերագրական ֆիլմը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ցեղասպանության և բռնի էթնիկ զտումների մասին է։ 2022 թվականի հուլիս ամսվա Կաննի համաշխարհային կինոփառատոնի մրցանակի դափնեկիր՝ «Լավագույն վավերագրություն» անվանակարգում։
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։


