22 / Օգոստոս / 2022 : 15-05

Շարունակական աճի, զարգացման եւ փոփոխության ձգտման ունակություն. բիզնես մոտիվացիա

Նախորդ նյութի հղումը՝
14. ՈՒՐԻՇՆԵՐԻ ՎՐԱ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼՈՒ ԿԱՐԻՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

15. ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՃԻ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՒ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՁԳՏՄԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Նկատե՞լ եք, թե ինչպես արտաքին տեսքի փոփոխության ենթարկվող, ֆիզիկապես ձև կամ ինքնություն փոփոխող մարդիկ սովորաբար բարդույթ ունեցող կերպարներ են, եւ սակայն այլակերպումը բացարձակապես ինչ-որ ունակության կամ ուժի տեսակ չէ:

Այս ամենի հետևում թաքնված է նոր մարդ դառնալու ունակությանը հարմարվելը։ Դառնալ այնպիսին, ինչպիսին ցանկանում եք լինել՝ ապրելու և հաջողության հասնելու ձեր ընտրած ճանապարհին:

Նայեք ձեր տատիկներին ու պապիկներին... Նրանք տարիներ շարունակ չեն փոփոխվել: Նրանց տունը նույնն է, նրանք նույն կերպ են խոսում, նրանց գաղափարները տասնամյակների պատմություն եւ հնություն ունեն:

Միայն այս հարցում՝ մի՛ նմանվեք ձեր տատիկներին: Սակայն պահպանեք ավանդական արժեքները, եղեք գնահատող, անկեղծ եւ իրական. զանգահարեք այս պահին ձեր տատիկին, հենց հիմա՛... Նա վաղուց լուր չունի ձեզանից. 15 րոպեանոց ձեր զանգը նրա օրը կերաշխավորի, նրան կապրեցնի, ուրախություն կպատճառի:

Քանի դեռ ձեր միտքը բաց է՝ դուք զարգանում եք, բաց եք փոփոխությունների համար: Այն պահին, երբ դուք դադարում եք ընդունել նոր գաղափարներ, զարգացում՝ առաջընթաց չեք ապրում եւ նմանվում եք փակ արկղի, ժամանակի պարկուճի (time capsule)։

Լավագույնին ձգտելու պարագայում, դուք ցանկանում եք շարունակել զարգանալ մինչև ձեր մահը:

Շարունակե՛ք աճել, մինչև հասնեք այն ամենին, ինչ ցանկանում եք կյանքից:

Մենք բազմաթիվ այլ գերունակություններ եւս կցանկանայինք ավելացնել մեր ցուցակին, ինչպես օրինակ.

🔹լինել լավ ծնող՝ այն սուրբ «դժոխքը», որը կփոխի աշխարհի ընթացքը։
🔹 լինել կարեկցող և ուրիշների զգացմունքները կարդալու ունակ, այն, ինչ կփոխի աշխարհում խաղի կանոնները և շատ ավելին։

Հարց. Թվարկածներից իրական կյանքում ո՞ր գերունակությունները կնախընտրեիք:

Գրեք ձեր կարծիքը եւ պատասխանը մեկնաբանություններում:

Կարդացեք նաև՝
14. ՈՒՐԻՇՆԵՐԻ ՎՐԱ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼՈՒ ԿԱՐԻՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ԲԻԶՆԵՍՈՒՄ ԵՒ ԿՅԱՆՔՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ 15 ԳԵՐՀԶՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ

ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԱՐԹՆԱՆԱԼ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԸ 5ԻՆ։

5 խորհուրդ ավելի արագ հարստանալու համար՝
1. ՄԻ ՄՏԱԾԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ 97%-ի ՆՄԱՆ




5. ՀԵՏԵՒԵՔ ԱՐԱԳ ՀԱՐՍՏԱՆԱԼՈՒ 5 ՈՍԿԵ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ


Author's cover photo
Ամսաթիվ 22 / Օգոստոս / 2022 : 15-05
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 10212անգամ
Վերջին լուրեր