Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Օգոստոս / 2022 : 14-55

«Մայր Հայրենիք»ը՝ «Կաննի համաշխարհային կինոփառատոն 2022»ի հաղթող

Նախորդ նյութի հղումը՝
Մարդկային կյանքը՝ նավթից էժան. «Մայր Հայրենիք»

Նյութի հեղինակ՝ ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ

«Կաննի համաշխարհային կինոփառատոն 2022»ի «Հիշեք ապագան» խորագրի ներքո՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ» անվանակարգում հուլիս ամսվա հաղթող է ճանաչվել (2022թ.) ամերիկահայ լրագրող Վիկ Գերամիի «Մայր Հայրենիք»
փաստավավերագրական ֆիլմը։

Ավելի վաղ՝ օգոստոսի 22ին, լրագրողը իր Facebook-ի էջում գրել էր.

«Լավ, պարծենալու ժամանակն է. նկատե՞լ եք աջ կողմում գտնվող ֆիլմը: Ես այսօր տեղեկացա, որ այն եզրափակիչ փուլից՝ պաշտոնական թեկնածու է դարձել»։
Իսկ երեկ՝ օգոստոսի 25ին հրապարակել էր.

«Ճիշտ այս պահին՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ»։

Արցախի 44-օրյա պատերազմի մասին ամերիկահայ հետաքննիչ լրագրողի ​​լիամետրաժ փաստավավերագրական «Motherland» ֆիլմը բացահայտում է Ադրբեջանի կողմից բռնության, խաբեության միջոցով՝ Արցախի հայ բնակչության դեմ օրեցօր աճող ցեղասպան քաղաքականությունը։

«Մենք մրցավազքի մեջ ենք ժամանակի հետ՝ անհրաժեշտ ուշադրությունը հրավիրելու այս համամարդկային աղետին և դրա անմիջական սպառնալիքին միլիոնավոր անմեղ մարդկանց դեմ»,- ասել է Վիկ Գերամին։
Վիկ Գերամին «The Blunt Post»-ի հիմնադիր, խմբագիր-հրատարակիչն է. մրցանակակիր լրագրող, սյունակագիր, մեդիա մեկնաբան։ Ինչպես նաև՝ KPFK 90.7 FM հաճախականությամբ (Pacifica Network) ազգային ռադիոհաղորդման հաղորդավարը քաղաքական թեմաներով, վերնագրված՝ THE BLUNT POST with VIC։

Գերամիի սերն իր սիրելի հայրենիքի հանդեպ սերմանվել է նրա մեջ, երբ ծնողները նրան երեք տարեկանում Հայաստան են տարել։ Նա հաճախել է հայկական մասնավոր դպրոցներ մինչև յոթերորդ դասարան և ուսումնասիրել հայոց պատմություն, գրականություն, ինչպես նաև Հայոց ցեղասպանություն:

Նրա վերջին այցը Հայաստան, նախքան Արցախյան 44-օրյա պատերազմը, եղել է 2018ին։

Մինչ Ադրբեջանը թիրախավորում էր խաղաղ բնակիչներին, ռմբակոծում էր ծննդատներ, դպրոցներ և բնակելի թաղամասեր, աշխարհի այսպես կոչված առաջնորդները բացակայում էին և համր էին: Միջազգային մամուլը մեծ մասամբ նույնքան անտարբեր էր։

Որոշ լրատվամիջոցներ դարձել էին Ադրբեջանի կառավարության խոսափողը։ Նրանք հաստատում էին ադրբեջանական ստերը, կեղծիքները և ապատեղեկատվությունը:

«Թուրքիայի գործողություններն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի դաշնակից լինելու հետ»,- ասել է
ԱԴԱՄ Շիֆը։

Լոս Անջելեսաբնակ ամերիկահայ լրագրողի «Մայր հայրենիք» փաստավավերագրական ֆիլմը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ցեղասպանության և բռնի էթնիկ զտումների մասին է։ 2022 թվականի հուլիս ամսվա Կաննի համաշխարհային կինոփառատոնի մրցանակի դափնեկիր՝ «Լավագույն վավերագրություն» անվանակարգում։

Հիշեցնենք, որ «Մայր հայրենիք» ֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել հուլիսի 7ին Լոս Անջելեսում, ապա՝ ևս մեկ փառահեղ հատուկ Գլենդելյան ցուցադրություն:

Ֆիլմի մասին մանրամասն՝ սկզբնաղբյուրում։


Կարդացեք նաև՝



Author's cover photo
Ամսաթիվ 26 / Օգոստոս / 2022 : 14-55
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 153271անգամ
Վերջին լուրեր