28 / Օգոստոս / 2022 : 18-07

Արցախի դեմ 44-օրյա ռազմական ագրեսիան՝ Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր

Կաննի միջազգային կինոփառատոնի հաղթող է ճանաչվել Արցախի 44-օրյա պատերազմի մասին Վիկ Գերամիի «Մայր Հայրենիք» փաստավավերագրական ֆիլմը՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ» անվանակարգու։

Լրագրող, ռադիոհաղորդավար Վիկ Գերամին ֆիլմում նկարագրում է, թե ինչպես հարեւան երկրներից, այդ թվում՝ Սիրիայի, Պակիստանի ահաբեկիչների ճամբարներից օդանավով հազարավոր վարձկանների էր բերում Ադրբեջանը՝ արցախահայության դեմ ցեղասպանություն իրականացնելու հարցում աջակցելու, որոնց վճարում էր Թուրքիան։

Երբ լրագրողը սկսեց ֆիլմի
պատրաստությունը պրոդյուսեր Հենրիկ Վարդանյանի և խմբագիր Քրիս Դամադյանի հետ, շատ ավելի վաղ էր Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց.

«Երբ այնտեղ բռնկվեց հումանիտար ճգնաժամը, ամբողջ աշխարհում մարդիկ կենտրոնացել էին աջակցելու եւ օգնություն ցուցաբերելու ուկրաինայի ժողովրդին։ Ի հակադրություն՝ Արցախում տեղի ունեցած պատերազմի մասին քիչ արձագանք եւ մամուլի հրապարակում եղավ»,- նշել է լրագրողը։


Ամերիկահայ լրագրող Վիկ Գերամիի «Մայր Հայրենիք» փաստավավերագրական ֆիլմը ծնվեց աշխարհին բացահայտելու եւ ուշադրությունը սեւեռելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի անմեղ բնակչության՝ մարդկությանը հասցված անվերականգնելի հանցագործությունների, վայրագությունների վրա։

Հստակ նկարագրված է ֆիլմում, թե 2020 թվականի ագրեսիայի դրսևորումը ինչպես նոր էջ բացեց տարածաշրջանային պատմության մեջ և ինչպես խաղաղ բնակչությանը անբացատրելի տառապանք և անվերականգնելի կորուստներ պատճառեց։

«Սա շախմատային խաղ է համաշխարհային ուժերի միջև,- նշել է Գերամին,- Պուտինը «փորձում է վերստեղծել հին Խորհրդային Միությունը», մինչդեռ Էրդողանը կարծես թե «փորձում է վերականգնել հին Օսմանյան կայսրությունը»։

Ֆիլմի մասին մանրամասն կարդացեք՝
Դիտեք ֆիլմի 2, կամ 6 րոպե տեւողությամբ թրեյլերը և այցելեք «Motherland» ֆիլմի կայքը և IMDB-ի էջը։

Վիկ Գերամին հասանելի է հարցազրույցների համար: Դուք կարող եք հաղորդակցվել նրա հետ [email protected] էլ. փոստով:

Instagram՝ @vicgerami
Ֆեյսբուք՝ facebook.com/vic.gerami
Twitter՝ @vicgerami

Կարդացեք նաև՝




Greece Film Festival Awards 2022ի «Լավագույն ընտրանի» եւ հաղթող՝ «Մայր Հայրենիք»
Author's cover photo
Ամսաթիվ 28 / Օգոստոս / 2022 : 18-07
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 12130անգամ
Վերջին լուրեր