30 / Օգոստոս / 2022 : 12-31
Արտահայտություններ, որոնք բոլոր տղամարդիկ երազում են լսել, և ձերը նույնպես
Թվում է, թե տղամարդիկ կանանց համեմատությամբ այնքան էլ զգացմունքային չեն։ Վերջիններս սիրում են զրուցել, բացահայտ արտահայտել իրենց զգացմունքները, հատկապես ընկերների հետ շփվելիս կարող են նույնիսկ լաց լինել, և իհարկե ծիծաղել՝ բոլորովին չամաչելով անծանոթներից։
Եվ, իհարկե, կան արտահայտություններ և հաճոյախոսություններ, որ տղամարդիկ ուղղակի ցանկանում են լսել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կղղմից։
Ջենթլմեններին ուղղված հաճոյախոսությունները շատ ավելի քիչ են տարածված։ Նախ, ինչ-ինչ պատճառներով ընդունված է, որ ուժեղ սեռին դրանք պետք չեն։ Եվ, երկրորդ, երբեմն դժվար է որոշել, թե ինչ ասել սիրելիին։ Մի գովաբանեք սանրվածքն ու վերնաշապիկը, հատկապես այն դեպքում, երբ դու ինքդ ես խորհուրդ նրան սանրվածքի ընտրության հարցում, և գնել կամ խորհուրդ տվել գնել այս կամ այն վերնաշապիկը, տաբատը, կոստյումը, ժամացույցը, կոշիկը։ Եղեք հնարավորինս նրբանակատ։ Մի վիրավորեք ձեր տղամարդու ինքնասիրությունը։
Հաշվի առեք մի քանի արտահայտություններ, որոնք բոլոր տղամարդիկ ցանկանում են լսել սիրելի կնոջից։ Սրանք ոչ այնքան հաճոյախոսություններ են, քան սիրո և հոգատարության խոսքեր, որոնցից կուրախանա և կհրճվի ձեր զուգընկերը։
«Հավատում եմ, դու հաջողության կհասնես»․ ասեք ձեր տղամարդուն
Լինում են պահեր երբ տղամարդոին աջակցության խոսքեր ասելը շատ կարևոր են, հատկապես, եթե դրանք լսում է սիրելի կնոջից։
Աշխատանքի կամ աշխատավայրում խնդիրներ կան։
Տանը վերանորոգման աշխատանքների հետ կապված կամ ավտոմեքենայի վերանորոգման, որ տղամարդը ցանկանում է ինքը վերանորոգել, չի ցանկանում վարպետ կանչել։
Հենց այսպիսի ժամանակ հարկավոր ձեր զուգընկերոջը, ամուսնուն ասել անհրաժեշտ խոսքեր, որ ցանկանումէ լսել ձեզնից․ «Ես հավատում եմ, որ դու կարող ես» կամ «Դու հաջողության կհասնես» արտահայտությունները: Պարզապես մի պնդեք, որ ձեր սիրելին շտապ ձեռնամուխ լինի կենցաղային կամ աշխատանքային հարցերին: Երբեմն պետք է այլ մոտեցում ցույց տալ, պահպանելով հանգստություն և մի փոքր նրբանակատություն ձեր կողմից։ Եվ ձեր խոսքերը և վերաբորմունքը իսկապես նրան անհրաժեշտ են։
«Ես քեզ այնքան լավ եմ հասկանում»
Գլխավորն այն է, որ զույգի հարաբերություններում պետք է լինի փոխըմբռնումն ու համակրանք։ Ենթադրվում է, որ միայն կանայք կարող են նվնվալ և բողոքել իրենց ընկերների կյանքից:
Նման լիցքաթափման կարիք ունի նաեւ ուժեղ սեռը։ Թող ձեր զուգընկերը խոսի անարդարության մասին, իսկ դուք պարզապես գրկեք նրան ու ասեք, որ հասկանում եք, թե որքան դժվար է նրա համար հիմա։ Պարզապես ընտրեք ճիշտ ինտոնացիան, հակառակ դեպքում տղամարդուն կթվա, թե դուք ծաղրում եք իրեն։
«Ես ունեմ քո կարիքը, դու ինձ շատ ես պետք»
Այս արտահայտությամբ դուք ցույց եք տալիս, թե որքան եք գնահատում ձեր սիրելիին և որքան կարևոր են այդ հարաբերությունները ձեզ համար: Այնուամենայնիվ, մի փորձեք նման բառեր օգտագործել, երբ տնային գործերում օգնության կարիք ունեք։ Ավելի հաճախ ասա հենց այդպես՝ սրտանց։
Իսկ եթե տղամարդկային ուժն այդքան անհրաժեշտ է տնային գործերում, ապա ավելի լավ է ուղղակի ասել «Ես ունեմ քո կարիքը, օգնիր ինձ»։ Պետք չէ ցուցակ գրել և առաջադրանքներ տալ։
«Ամեն ինչ լավ է ստացվել»
Այս կետը բխում է նախորդից, ավելի ճիշտ՝ կենցաղային գործերի ցանկից, որտեղ ֆիզիկական ուժ է պահանջվում։ Երբ ձեր տղամարդն արել է ամեն ինչ, գնահատեք նրա աշխատանք և ջանքերը: Ուշադրություն դարձրեք, թե որքան հիանալի ստացվեց ամեն ինչ: Այս արտահայտությունն, ի դեպ, կարելի է օգտագործել ոչ միայն առօրյա կյանքում։
«Ես գնահատում եմ․ Շնորհակալություն »
Այո, սովորաբար առօրյան ավելի հաճախ կանանց մտահոգում է։ Բայց հիմնականում պարոնայք են հոգ տանու ընտանիքին՝ իրենց վաստակով, ֆինանսական խնդիրներ լուծելով, անշարժ գույք գնելով։ Եվ նրանք զբաղվում են նաև երեխաների դաստիարակությամբ, նրանց ուսերին ընկնում են վերանորոգման, բեռնափոխադրումների, ինպեսնաև ամենադժվար գործերը։ Սրանք արդեն մի քանի լավ պատճառ են՝ շնորհակալություն հայտնելու տղամարդուն։
Դե իհարկե ձեր սիրելին մտածում է արձակուրդները ընտանիքով միասին անցկացնելու , երեխաների մասին հոգ տանելով, դպրոց, մանկապարտեզ, երեխաների հետ զբոսանք, մինչ դուք զբաղված եք տնային գործերով, կատարում է կիրակնօրյա գնումները, և նրան հաջողվում է ձեռք բերել ձեր սիրելի խմբի համերգի վերջին տոմսերը: Ասա նրան շնորհակալություն։
«Լավ, եթե ուզում ես քեզ հանգիստ կթողնեմ»
Այնուամենայնիվ, միշտ չէ, որ տղամարդիկ շատախոս կլինի։ Երբեմն ձեր զուգընկերը պետք է մենակ մնա: Ոչ այն պատճառով, որ նա չի ուզում տեսնել քեզ, ոչ իհարկ: Որովհետև նա ուզում է ձեզ հետ լինել լիովին հանգիստ և առանց նյարդային ցնցումների՝ պատմելու, թե ինչպես է անցել օրը։
Այսպիսով, ձեր սիրելիին ժամանակ տվեք վերականգնվելու ծանր աշխատանքային օրվանից հետո: Եվ միևնույն ժամանակ հարցրեք, թե արդյոք նա ցանկանում է իր սիրելի ուտեստը ճաշի համար:
«Կազմակերպե՛ք ընկերների հետ երեկո»
Զույգում յուրաքանչյուրն ունի անձնական տարածության իրավունք: Այսպիսով, երբեմն հարցրեք՝ ձեր տղամարդը ցանկանում է ժամանակ անցկացնել ընկերների հետ՝ քննարկելով ֆուտբոլ կամ հոկեյի խաղ: Կամ գնալ ձկնորսության ընկերների հետ։ Ի վերջո, այս ժամանակը ոչ միայն ձեր ամուսնու, այլ նաև ձեզ համար է: Դուք կարող եք նաև նրա ընկերների հետ երեկույթ կազմակերպել՝ ձեր տանը կամ ընկերների ընտանիքներով այցելել սրճարան, կամ հանգիստ անցկացնել բնության գրկում։ Նախապես իմացեք ձեր սիրելիից, թե վերը նշվածներից,որը կցանկարնա։
«Կներես, ես սխալ եմ»
հարաբերություններում սխալներն ընդունելու կարողությունը բնութագրում է հասուն, չափահաս մարդուն։ Եթե դուք իսկապես սխալվել եք վիճաբանության մեջ, ընդունեք դա: Ընտանիքում և ընդհանրապես նորմալ հարաբերությունները սեռերի կռիվ կամ իշխանության համար պայքար չէ: Իհարկե, լինում են վեճեր ու կոնֆլիկտներ, բայց անկեղծ ներողություն խնդրելու կարողությունը ոչ մեկին չի խանգարել։ Ընդհակառակը, այն օգնում է զույգերին ավելի լավ հասկանալմիմիյանց։ Մի դժվարացեք եք ընդունել, որ սխալ եք: Մտածեք, այն մասին, թե իրականում ինչ հետրանքներկարող են լինել, եթե դուք իրականում սխալ եք։
«Ես քեզ սիրում եմ»
Մի զլացեք այսել «Ես քեզ սիրում եմ», որը մի քանի տարվա հարաբերություններից հետո դարձել է հարազատ: Փորձեք դա պարբերաբար ասել ձեր զուգընկերոջը, բայց մի չափազանցեք այն օգտագործելու հաճախականությամբ։ Եթե ամեն առիթով ասեք «Ես սիրում եմ քեզ», ժամանակի ընթացքում խոսքերը կվերածվեն սովորության, և դա կսպանի անկեղծ զգացումը:
Օգտագործեք արտահայտությունը միայն սիրո և քնքշության ամենաինտիմ պահերին։ Բայց մի գնացեք մյուս ծայրահեղությանը՝ տարին մեկ անգամ սեր խոստովանեք կամ միայն մեծ տոներին:
Պատրաստեց Yelaket.am-ը
Կարդացեք նաև՝ Կենդանակերպի ո՞ր նշաններն են երկարակյացները
Կենդանակերպի նշանների պահապան թալիսմաններ․ հիշեք, որ թալիսմանները պետք է ձեռք բերել ազնիվ ճանապարհով
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
83430անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...