31 / Օգոստոս / 2022 : 17-50

Եթե ձեր ամուսնուն բռնացրել եք սիրուհու հետ․ ի՞նչ կարելի է անել և ինչ չի կարելի անել

Եթե կինը կինը վերադառնում է տուն և գտնում ամուսնուն սիրուհու հետ։ Գլխավորն այն է, թե ինչպես վարվել այս իրավիճակում։ Չէ՞ որ այս «սիրո բանաձեւում» երրորդն անհայտ է։ Բայց կան բաներ, որոնք դուք հաստատ չպետք է անեք։ Այո, այս դեպքում դուք հայտնվում եք կատաղի իրավիճակում։ Եվ երբեք չեք մտածել, որ ձեր ամուսինը սիրուհի ունի, և եթե ձեր մտքով անել է, եթե ձեր սիրելին հանդիպում է այլ կանանց հետ, հաստատ տուն չէր բերի և սիրով չէր զբաղվի, մանավանդ ձեր անկողնում, կամ ճաշասենյակին բազմոցի վրա։

Այո, իրավիճակը չափազանց տհաճ է։ Ինչ պետք է անել, մանավանդ եթե սիրում եք և չեք ցանկանում լքեր ձեր ամուսնուն։


Ինտրիգներ, սկանդալներ

Այո, ամենատարածված արձագանքը և երևույթը սկանդալ սարքելն է։ Ավելին, ձեր բարկությունն արդարացի է, և վեճը անխուսափելիէ, մանավանդ որ հիմնավոր են։ Դուք տեսել եք այդ ամենը, ավելին դա դավաճանություն է, ամուսնական կյանքում։

Նման դեպքերում շատ տիկնայք հարձակվում են սիրուհու վրա, սկսում են քաշել մազերից, հարվածներ հասցնել, ինչ ընկնում է ձեռքի տակ շպրտում են սիրուհու վրա, որը կարող է ծանր հետևանքներ առաջացնել՝ կոտրվածք կամ ավելի վատ հետևանքներ ունենալ։ Նույնիսկ սկսում են ջարդել կահույքը, կոտրել սպասքը, ճչալ իրեն դավաճանած ամուսնու վրա և սպառնալ բոլոր պատիժներով: Դե, իհարկե կարելի է հասկանալ կնոջը և չմեղադրել։ Հնարավոր է հասկանալ նման վիճակը, բայց արդյո՞ք դա իսկապես անհրաժեշտ է: Շատ վիրավորված կանայք նման պոռթկումներից հետո հայտնվել են դատարանում, տուգանքների տակ կամ նույնիսկ բանտում, որովհետև, այդ պահին չեն գիտակցում թե ինչ են անում։

Կնոջ համար շատ դժվար է ճնշել ագրեսիան իր մեջ, բայց դա պետք է անել, խուսափելով անախորժություններից։

Եվ նման իրավիճակում հայտնվելիս, եթե դուք զգում եք, որ պատրաստվում եք «պայթել» և դրությունն անելանի է, այդ դեպքում՝ շրջվեք և գնացեք ձեր մոր, ձեր հարևանների, ձեր ընկերների մոտ: Այնտեղ արդեն վերցրեք հանգստացնող միջոց և մի փոքր ավելի ուշ, սթափ մտքով,փորձեք մշակել ձեր հետագա գործողությունները։
«Ես չեմ կարող ապրել առանց քեզ»

Պետք չէ հուսահատությունից ընկնել ծայրահեղություննների գիրկը, որոնք անդառնալի կլինեն։ Արցունքները ևս ոչնչով չեն օգնի։
Փորձելով փրկել իր ընտանիքը՝ կինը կարող է որոշել անել հուսահատ քայլ, օրինակ հայտարարել ամուսնալուծության մասին, միևնույն ժամանակ ակնկալելով որ ամուսինն իրեն հետ կպահի վճռական գործողություններից։ Բայց տղամարդը կարող է չանել դա, այլ պարզապես շրջվել և հեռանալ:

Եվ լավ է, եթե կինը այս պահին փոխի իր միտքը, չտրվի մանիպուլյացիաներին։

Այն, ինչ ձեզ պետք է, մխիթարություն և իմաստուն խորհուրդ այն մարդուց, ում վստահում եք՝ ծնողներից, քրոջից, եղբորից, ընկերներից։

Երբեմն օգնում է զանգը հոգեկան առողջության ծառայությանը, գործընկերոջը, ղեկավարին։ Երբեմն նույնիսկ փողոցում անծանոթի հետ զրույցելով, բայց որոշ խորամանկ անցորդներ կարող են օգտվել ձեր անօգնական վիճակից և «օգնություն» առաջարկել և չեք իմանա ինչ կգա ձեր գլխին։

Ավելի լավ է գնալ ծանոթների մոտ և դիմել նրանց օգնությանը։



Երկաթե տիկինը

Հանգիստ․ Միայն հանգիստ․ Եվ սա ամենաճիշտն է։ Տեսնու՞մ եք, թե ինչպես է ձեր սիրելի ամուսինը դավաճանում ձեզ ուրիշ կնոջ հետ կամ ձեր ընկերուհու հետ: Նայեք սառը հայացքով և հեռացեք՝ բարձր թակելով կրունկներդ։

Հավաքեք ձեր իրերը և գնացեք մայրիկի մոտ: Ավելին այդ ամենից հետո ձեր ամուսնուն ուղարկեք նրա մայրիկի մոտ, ձեր սկեսուրի մոտ:

Մենության մեջ մնալով՝ կարող ես հույզերին տրվել՝ լաց լինել, բղավել, ջարդել ամանները։ Կարևոր է, որ այս պահին ձեր ամուսինը ձեզ հետ չլինի: Մի ցույց տվեք ձեր խոցելիությունը ձեր ամուսնուն և իր սիրուհուն: Եվ փորձեք հսկայական թվով մարդկանց չպատմել իրավիճակի մասին։ Միայն մի քանի մտերիմ ընկերներ կամ բարեկամներ կարող են տեղյակ լինել: Հետո ձեր դավաճանվելու մասին բոլորը կխոսեն, հաստատ օգուտ չի բերի։


Եվ ինչի համար պետք է հրաժարվեք ձեր բնակարանից։ Չէ որ դուք համատեղ կյանքում եք այն գնել, վերանորոգել, գնել կահ-կարասի, ընտրել կահույք երեխաների համար։

Մտածեք ձեր ընտանիքի մասին, եթե ցանկանում եք այն պահպանել՝ հենց երեխաների և ձեր համար։

Հնարավոր է նաև ձեր ամուսինը չգոյատևի առանց ձեզ։

Նման իրավիճակները, ի դեպ, հազվադեպ չեն։

Հիշեք, որ ոչ բոլոր տղամարդիկ են հեշտությամբ դիմանում, երբ կինը նման դեպքերում հեռանում է։ Եթե նա ընդունում էի իր մեղքը, և նշում որ սխալվել է, ներողություն է խնդրում և նշում, որ սիրում է ձեզ, արժե մտածել, թե ի՞նչ անել։ Հեռանալ թե պայքարել սիրո և ընտանիքի համար։

Ըստ wday հրապարակման պատրաստեց Yelaket.am-ը




Կարդացեք նաև՝ Կենդանակերպի ո՞ր նշաններն են երկարակյացները

Կենդանակերպի նշաններ, որոնց առաջիկա 8 տարիներին հաջողություն է սպասվում

Կենդանակերպի նշանների պահապան թալիսմաններ․ հիշեք, որ թալիսմանները պետք է ձեռք բերել ազնիվ ճանապարհով

Ձեր թալիսման ծաղիկը ըստ ձեր կենդանակերպի նշանի կպաշտպանի ձեզ

Մի շտապեք բոլորին, այդ թվում ձեր սիրելիին ասել, որ դուք զույգ եք

Ի՞նչն է կնոջն իսկապես գեղեցիկ դարձնում

Ինչպես ճանաչել ինքնասիրահարված տղամարդուն

Արտահայտություններ, որոնք բոլոր տղամարդիկ երազում են լսել, և ձերը նույնպես

Ինչպես է օրգանիզմն հուշում, որ ձեզ շտապ սեքս է պետք, նշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել

Գտեք մեկին, ով ձեզ ավելի լավը կդարձնի

Կատարյալ սիրեկանի նշաններ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 39055անգամ
Վերջին լուրեր