Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Սեպտեմբեր / 2022 : 18-40

Իրադրությունը շարունակվում է լարված մնալ․ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը ժամը 18:00-ի դրությամբ

Սեպտեմբերի 13-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

« Չնայած իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։

Հակառակորդը, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ, ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։


Կեսգիշերից սկսած մինչ այժմ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են թիրախավորել սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս ակնհայտ իրողության ֆոնին առավել քան անհեթեթ են դառնում ադրբեջանական կողմի պնդումները, թե իրենք խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում։ Կան բավարար ապացույցներ, որոնք հաստատում են

Ադրբեջանի զինված ուժերի հանցավոր գործողությունները խաղաղ բնակչության դեմ։
Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զարգացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։

Կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին, ձեռնպահ մնալ մարտական գործողությունների գոտի մեկնելուց, առավել ևս՝ այդ տարածքներից տեսանյութեր հրապարակելուց»,- նշվածէ ՊՆ հաղորդագրությունում։»,- նշված է հաղորդագրությունում։

Տեսանյութը ստորև
Կարդացեք նաև

Կառավարության անպատասխանատու աշխատանքի ու ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքով այսօր հնարավոր չէ օգտագործել Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը. Թաթոյան

Կրակոցները չեն դադարում, 43 վիրավոր կա զորքի շրջանում․ Գեղարքունիքի մարզպետը՝ մարզում տիրող վիճակի մասին

«ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին». Կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ

Բոլոր ուժերը պետք է վերադառնան նախնական դիրքեր. Բորելը՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին

Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել․Շտաբ

Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ.ՊՆ նոր հայտարարությունը (տեսանյութեր)

Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ․ ՊՆ

Տեսանյութում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր․ ՊՆ

Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար. Արցախի ՊԲ

Հրետակոծվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա խոցվել է շտապ օգնության ավտոմեքենան (լուսանկարներ)

Մեր բանակը կռվել է հերոսաբար.Փաշինյան

Երբեմն նրանք սկսում են Նռնաձորից, շարունակում Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով և ավարտում Երևանով. Փաշինյան
Գլենդելում երթի են դուրս եկել՝ ի պաշտպանություն և աջակցություն Հայաստանի (տեսանյութ)











Դիտվել է 137304անգամ
Վերջին լուրեր