20 / Սեպտեմբեր / 2022 : 09-35

Մանրամասներ են հայտնի դարձել Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Երկրորդի հանդիպումից


Նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակը համատեղ հաղորդագրություն տարածեցին այն մասին, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը և դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը:
Hayeli.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ հանդիպումից, մասնավորապես այն մասին, որ առաջին նախագահը մնացել է այն կարծիքին, որ այո, ներկայիս իշխանությունը վարչապետի գլխավորությամբ ազգակործան պատուհաս է․ նա երկրի մի կեսը կործանել է, մյուս կեսն էլ տանում է կործանման։ Տեր-Պետրոսյանն ասել է, որ հնարավորինս արագ պետք է լուծումներ գտնել, շարունակել է մնալ այն կարծքին , որ երեք նախագահներն էլ պետք է ոտքի կանգնեն, բայց որևէ մեկը չպետք է առաջադրվի, պետք է լինի բոլորովին այլ թեկնածու․ նա հնչեցրել է նաև իր թեկնածուի անունը։
Վեհափառն էլ իր հերթին առաջարկել է ստեղծել խորհուրդ և դա ղեկավարի հոգևոր դասի ներկայացուցիչ, մասնավորապես առաջ է քաշել Բագրատ Սրբազանի անունը։
Կարդացեք նաև՝

Իրադրությունը սահմանին․ ՊՆ

Հուսամ, որ տիկնոջ հուզմունքը առաջանցիկ մեղքի զգացողության հետևանք չէ․ Հոգեբան

Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի մի մաս. ԱՀ նախագահ

Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին. Արցախի նախագահ

Հակառակորդին մի քանի ժամ դիմադրելուց հետո, մարտի անհավասար պայմանները գնահատելով, մարտական դիրքի ավագը որոշում է կայացրել ճեղքում իրականացնել

Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի

Այլ նորություններ կարդացեք՝ Yelaket.am կայքում
Դիտվել է 140324անգամ
Վերջին լուրեր