Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Սեպտեմբեր / 2022 : 15-48

Կադիրովը չեղյալ է հայտարարել զորահավաքը Չեչնիայում

Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ մասնակի զորահավաքը չի վերաբերելու Չեչնիային, քանի որ տարածաշրջանը «գերակատարել է զորակոչի պլանը 254 տոկոսով»: Չեչնիայի ղեկավարը չի բացատրել, թե ինչի վրա է հիմնված այդ թիվը, սակայն, նրա խոսքով, նման ցուցանիշների հաջողվել է հասնել, քանի որ «իրենք ի սկզբանե աշխատել են, ցուցաբերել են հայրենասիրություն, պետության հանդեպ սեր»:

Կադիրովը խոստացել է, որ շրջանի բնակիչները ոչ մի ծանուցագիր չեն ստանա, սակայն հավելել է, որ եթե չեչեններն իրենց տղամարդ և մահմեդական են համարում, ապա «բոլորի արյունը պետք է եռա նման չարիքին դիմակայելու ցանկությունից»։

«Ես Չեչնիայի բնակչությանը, մասնավորապես, մեր սիրելի ու հարգված մայրերին կոչ եմ անում հանգստություն պահպանել», – ընդգծել է նա:

Ընդ որում, ավելի վաղ հենց Ռամզան Կադիրովն էր կոչ արել շրջաններին «ինքնամոբիլիզացվել» և լրացուցիչ կամավորական ստորաբաժանումներ ուղարկել ռազմաճակատ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաք հայտարարելու մասին։
Կարդացեք նաև՝



Ռուսաստանի և Վրաստանի սահմանին մի քանի կիլոմետրանոց հերթ է գոյացել․ սահմանը հատում են նաև հեծանիվներով

Լուկաշենկոն՝ Բելառուսում մոբիլիզացիայի մասին

Շոյգուն Ռուսաստանի և Ուկրաինայի ԶՈՒ-երի զոհերի թվեր է հայտնել

Կզորակոչվի 300 հազար պահեստազորային. Շոյգու

Սա բլեֆ չէ․ Ռուսաստանը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները․Պուտին

Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն եւ ռազմավարական դաշնակիցն է. Պուտին

ՀԱՊԿ-ն միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար․ Պուտին

Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան

Պուտինը մոբիլիզացիա է հայտարարել

Արևմուտքը հատել է բոլոր սահմանները. Պուտին

Ուկրաինան կլուծի՛ Ռուսաստանի հարցը․ Ուկրաինայի նախագահի գրասենյակ


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 95454անգամ
Վերջին լուրեր