26 / Սեպտեմբեր / 2022 : 10-55

Կրիշտիանու Ռոնալդուին մեղադրանք է առաջադրվել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին մեղադրանք է առաջադրվել «Էվերթոնի» դեմ խաղից հետո տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին։



Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի 32-րդ տուրի՝ «Էվերթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ» (1:0) խաղից հետո Ռոնալդուն ջարդել է երկրպագուներից մեկի հեռախոսը։ Հիշեցնենք, որ պորտուգալացի ռմբարկուն հարվածել է իրեն ձեռք մեկնած «Էվերթոնի» երկրպագուի հեռախոսին, ով ձեռքը մեկնել է նրան։


Հետագայում թիմի գլխավոր մարզիչը Ռալֆ Ռանգնիկը, ասել է, որ այդ հարցը չի քննարկել խաղացողի հետ։

Ինչպես հայտնում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը, Ռոնալդուն մեղադրվում է E3 հոդվածով ոչ պատշաճ պահվածքի մեջ։




Պատրաստեց՝ Yelaket.am-ը
Կարդացեք նաև՝

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները թունավորվել են

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 39614անգամ
Վերջին լուրեր