27 / Սեպտեմբեր / 2022 : 16-36
Ռուսաստանն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում միջուկային զենք կիրառել. Մեդվեդև
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին միջուկային զենքի կիրառմանը:
«Վերջին օրերի թեման ռուսական միջուկային սպառնալիքն է։ Բայդենն ու Թրասը, տարբեր երկրորդական բլինկեններն ու սալիվանները, որոնք, ցողելով ատլանտյան թուքը, պահանջում են, որ Ռուսաստանը ձեռքը հանի իր «միջուկային կոճակից»: Նրանք բոլորով մեզ անընդհատ սպառնում են «սարսափելի» հետևանքներով, եթե Ռուսաստանը միջուկային զենք օգտագործի։ Իսկ լոնդոնյան մորաքույրը, երիտասարդ մտքով, միանգամայն պատրաստ է անհապաղ միջուկային հարվածների փոխանակում սկսել մեր երկրի հետ։
Պետք է նորից հիշեցնեմ՝ խուլերի համար, որոնք լսում են միայն իրենց: Ռուսաստանը իրավունք ունի անհրաժեշտության դեպքում միջուկային զենք կիրառել. կանխորոշված դեպքերում՝ միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքներին խստորեն համապատասխան:
Եթե մենք կամ մեր դաշնակիցները հարձակման ենթարկվեն այս տեսակի զենքի օգտագործմամբ: Կամ եթե սովորական զենքի կիրառմամբ ագրեսիան սպառնում է մեր պետության գոյությանը։ Այս մասին ուղղակիորեն վերջերս է խոսել Ռուսաստանի նախագահը։
Կիևի ռեժիմի բանականության և քաղաքական կամքի վրա հույս դնելն անիմաստ է...
Պատկերացրեք, որ Ռուսաստանը ստիպված է օգտագործել ամենասարսափելի զենքը ուկրաինական ռեժիմի դեմ, որը կատարել է լայնածավալ ագրեսիա, որը վտանգավոր է մեր պետության գոյության համար։ Ես հավատում եմ, որ ՆԱՏՕ-ն նույնիսկ այս իրավիճակում ուղղակիորեն չի միջամտի հակամարտությանը։ Ի վերջո, Վաշինգտոնի, Լոնդոնի, Բրյուսելի անվտանգությունը Հյուսիսատլանտյան դաշինքի համար շատ ավելի կարևոր է, քան կործանվող Ուկրաինայի ճակատագիրը, որը ոչ ոքի պետք չէ, թեկուզ առատորեն մատակարարվում է տարբեր զինատեսակներով։
Արևմտյան երկրների համար ժամանակակից զենքի մատակարարումը պարզապես բիզնես է, սակայն մեր նկատմամբ խիստ ատելության համադրությամբ: Ոչ ավելին: Արտասահմանյան և եվրոպացի դեմագոգները չեն պատրաստվում կործանվել միջուկային ապոկալիպսիսում։ Ուստի նրանք կուլ կտան ներկայիս հակամարտությունում ցանկացած զենքի կիրառումը։ Նման մի բան…
Լավ կլիներ, որ այս տխուր եզրակացությունը գոնե մասամբ իրականացնեին Կիևի իշխանությունները։ Ավաղ, սա գրեթե անհնար է։ Նրանք մշտական պատերազմական կատաղության մեջ են՝ թմրանյութային տարօրինակ երազների կարճ դադարներով»,- գրել է Մեդվեդևը:
Կարդացեք նաև՝
Կարդացեք նաև՝
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
41129անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...