YouTube-ի աշխատանքում խափանումներ են սկսվել
YouTube օնլայն վիդեոհոսթինգի օգտատերերը հաղորդել են ծառայության աշխատանքում տեղի ունեցած ընդհատման մասին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Downdetector կայքին:
Հաղորդվում է, որ վիդեոհոսթինգի ծառայությունում նկատվաշ խափանումներն ամենաշատը նկատվել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Ճապոնիայում: Ռուսաստանում նման խնդրի բախվել են հիմնականում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բնակիչները:
Դժգոհությունների մեծ մասը (61%) վերաբերում է տեսանյութերի դիտման ժամանակ առաջացած խնդիրներին, օգտատերերի ևս 37%-ը հաղորդում են կայքի աշխատանքի խափանման մասին, իսկ 1%-ը չի կարողանում մտնել իր օգտահաշիվ: