16 / Մայիս / 2020 : 17-57

YouTube-ի աշխատանքում խափանումներ են սկսվել

YouTube օնլայն վիդեոհոսթինգի օգտատերերը հաղորդել են ծառայության աշխատանքում տեղի ունեցած ընդհատման մասին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Downdetector կայքին:

Հաղորդվում է, որ վիդեոհոսթինգի ծառայությունում նկատվաշ խափանումներն ամենաշատը նկատվել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Ճապոնիայում: Ռուսաստանում նման խնդրի բախվել են հիմնականում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բնակիչները:

Դժգոհությունների մեծ մասը (61%) վերաբերում է տեսանյութերի դիտման ժամանակ առաջացած խնդիրներին, օգտատերերի ևս 37%-ը հաղորդում են կայքի աշխատանքի խափանման մասին, իսկ 1%-ը չի կարողանում մտնել իր օգտահաշիվ:

 

Դիտվել է 6476անգամ
Վերջին լուրեր