Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հոկտեմբեր / 2022 : 18-14

Հոլիվուդյան աստղին սպառնացել են

Դերասան Քրիստիան Բեյլը սկսել է սպառնալիքներ ստանալ «Ամերիկյան հոգեկան հիվանդ» ֆիլմում գլխավոր դերում նկարահանվելուց հետո։ Այս մասին գրում է GQ-ն։


Արտիստը պարզաբանել է, որ որոշ մարդիկ դեմ են եղել սերիական մարդասպան Պատրիկ Բեյթմանի մասին ֆիլմի ստեղծմանը, որը ներդրումային բանկիր էր աշխատում։ Դերասանի խոսքով՝ պոտենցիալ վտանգի մասին իրեն պատմել է ընկերը։


«Ինձ զանգեցին ու ասացին. «Մարդիկ կան, որոնք գիտեն՝ որտեղ ես գտնվում, որ խաչմերուկներով ես քայլում։ Նրանք ասել են, որ կհարձակվեն քեզ վրա եւ գլխիցդ կհանեն ուղեղդ։ Այնպես որ, խնդրում եմ, մի գնա այնտեղ», - մեջբերում է Բեյլը ընկերոջ հետ երկխոսությունը:


Դերասանը խոստովանել է, որ զրույցից հետո դիտմամբ սկսել է քայլել այդ խաչմերուկով, քանի որ նրան հետաքրքիր էր, թե ինչ կլինի։


Կարդացեք նաև՝

Մասկը Բայդենին շատ ծեր է համարում 2-րդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար

ԱՄՆ-ն շնորհավորել է Պուտինի տարեդարձը (լուսանկար)

Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել

Միացյալ Նահանգները դեղամիջոցներ է գնում՝ միջուկային վթարի դեպքում ճառագայթային հիվանդության բուժման համար

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 18565անգամ
Վերջին լուրեր