10 / Հոկտեմբեր / 2022 : 11-01

Աննախադեպ․ Թոմ Քրուզը կդառնա առաջին դերասանը, ով կնկարահանվի ֆիլմում՝ բաց տիեզերքում

Հոլիվուդյան աստղ, ամերիկացի հայտնի դերասան Թոմ Քրուզը համագործակցել է ռեժիսոր Դագ Լիմանի հետ՝ տիեզերքում առաջին ֆիլմը նկարահանելու համար, գրում է The New York Post-ը։


Նախնական տվյալներով՝ դերասանը հրթիռով կմեկնի Միջազգային տիեզերակայան՝ ֆիլմը նկարահանելու։


«Դա է պլանը: Ես և Թոմը մեծ նախագիծ ունենք… հրթիռ հասցնել տիեզերակայան և այնտեղ ֆիլմ նկարահանել»,- մեկնաբանել է Universal Filmed Entertainment Group-ի խոսնակ Դոննա Լանգլին:


Լենգլին բացահայտել է, որ ֆիլմի մեծ մասը նկարահանվելու է Երկրի վրա, իսկ հետո գլխավոր հերոսը թռնելու է տիեզերք «օրը փրկելու համար»։

Նա հավելել է, որ Քրուզը կլինի «առաջին քաղաքացիական անձը, ով բաց տիեզերք դուրս կգա տիեզերակայանից դուրս»:

Պատրաստեց Yelaket.am-ը
Կարդացեք նաև՝

Հոլիվուդյան աստղին սպառնացել են

Մասկը Բայդենին շատ ծեր է համարում 2-րդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10895անգամ
Վերջին լուրեր