13 / Հոկտեմբեր / 2022 : 14-39

Իրանը Ադրբեջանի հետ սահմանին լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է երկրի հյուսիսում խոշոր զորավարժությունների անցկացման մասին, հայտնում է Mehr-ը։


«Առաջիկա օրերին երկրի հյուսիսային սահմաններում՝ Արասի շրջանում կանցկացվեն ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի լայնամասշտաբ զորավարժություններ՝ «Էխտեդար» («Ուժ») անվան տակ»,- ասել է Իրանի ռազմական առաջնորդը:

Լայնածավալ զորավարժությունների անցկացումը համապատասխանում է տարեկան պլանի համաձայն առաջադրանքների կատարմանը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով, նշել է գեներալ Փաքփուրը։
Կարդացեք նաև

Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն․ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. իրանական ԶԼՄ

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ունենալ դեպի Նախիջևան. իրանցի պաշտոնյա


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10725անգամ
Վերջին լուրեր