05 / Հոկտեմբեր / 2022 : 19-21

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. իրանական ԶԼՄ

Իրանական Irdiplomacy վերլուծական պորտալը հոդված է հրապարակել «Ադրբեջանը պատերազմի է ձգտում» վերնագրով։

Հոդվածագիրը նշում է, որ Ադրբեջանի պաշտոնյաների, մասնավորապես Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները շատ տարօրինակ են։ Ադրբեջանցի պաշտոնյաները եվրոպացի քաղաքական գործիչների, մասնավորապես Էմանուել Մակրոնի հետ հանդիպումների ժամանակ բացահայտորեն հայտարարում են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և հայկական հողերի օկուպացիայի մասին։

Պորտալը գրում է, որ, ըստ Կովկասի փորձագետների, Ադրբեջանի վերջին ագրեսիայի նպատակն է ստիպել Հայաստանին իրեն միջանցք տրամադրել իր տարածքով՝ նույնիսկ նոր պատերազմի գնով։


Հոդվածում ընդգծվում է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված Իրանի դիվանագիտական ​​ջանքերը։ Մասնավորապես, նշվում է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնում Մորթեզա Աբեդին Վարամինի նշանակումը։ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը Աբեդին Վարամինը հույս է հայտնել, որ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության գործունեությունը կնպաստի բոլոր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը։ Հայաստանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերը։


Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի այցին Ադրբեջան, որտեղ նա հանդիպել է նախագահ Ալիևի և նրա գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Բացի այդ, Իսրայելից պարբերաբար Ադրբեջան են թռչում ռազմական բեռնատար ինքնաթիռներ։ Նշվում է, որ Բաքուն առաջատարներից է իսրայելական զենքի և անօդաչու թռչող սարքերի գնորդների թվում, որոնք կիրառվել են հայկական դիրքերի դեմ 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Այս ամենը դիտվում է որպես ցուցիչ, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։

Կայքն անդրադառնում է նաև հնդկական լրատվամիջոցներին, որոնք հայտնում են, որ Հայաստանը Հնդկաստանից զենքի մեծ խմբաքանակ է գնել՝ մոտ 245 մլն դոլար արժողությամբ։
Կարդացեք նաև՝











Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինվորներին, վայրագ կերպով վարվել մարմինների հետ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը՝ օտարերկրյա դիվանագետներին




Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքները․ Բորելը կոչ է արել Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 187680անգամ
Վերջին լուրեր