14 / Հոկտեմբեր / 2022 : 14-58

Նիկոլ Փաշինյանը Աստանայում հայկական ջուր է խմում (լուսանկարներ)

Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել Աստանայում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների գագաթնաժողովի շրջանակում պետությունների առաջնորդներին տրված շշալցված ջրերին: Այդ մասին գրում է KazTAG գործակալությունը։


Դատելով Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայության հրապարակած լուսանկարներից՝ նախագահներին տվել են Turan շշալցված ջուր։


Գործակալության թղթակիցը, սակայն, նկատել է, որ բացառություն է արվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովի համար։


Կադրերում երեւում է, որ Պուտինի կողքին դրված է ֆրանսիական Evian ջրի շիշ։ Մինչդեռ Ժապարովն ընտրել է Ղրղզստանում արտադրվող Tien-Shan Legeng ապրանքանիշի ջուրը։


Չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մյուսների պես ստացել է Turan ջուրը, սակայն օգտագործել է առանձին ջրով շիշ՝ առանց պիտակի։


Այսօր հրապարակվել է լուսանկար, որից երեւում է, որ Փաշինյանը հայկական ջուր է խմում՝ Բյուրեղ։

Լուսանկարները՝ ստորև

Հիշեցնենք, որ երեկ հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Աստանա՝ մասնակցել է Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
«Սիրով հրավիրում եմ»․ Պուտինը Փաշինյանին ու Ալիևին առաջարկել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 115786անգամ
Վերջին լուրեր