17 / Մայիս / 2020 : 16-09

«Լենինգրադ». խորհրդային ռոդսթերը հաջողվել է վերականգնել 1958-ին արված լուսանկարի շնորհիվ

Լատվիայում հաջողվել է վերականգնել 1953-ին ստեղծված «Լենինգրադ» ռոդսթերը: Մեքենայի հեղինակը խորհրդային ինժեներ Արկադի Բաբիչն է, որը մեքենան փորձարկելու նպատակով 1959-ին դրանով Սիմֆերապոլից ուղևորվել է Լենինգրադ՝ 20 ժամում 2125 կմ տարածություն հաղթահարելով:

 
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, խորհրդային եզակի մեքենան հաջողվել է վերականգնել ամերիկացի լուսանկարչ Ջոն Շուլցի՝1958-ին պատկերած գունավոր լուսանկարի շնորհիվ:

Լուսանկարից դատելով, որն արվել է Լենինգրադում, գեղեցիկ ռոդսթերը գրավել է անցորդներ ուշադրությունը: 55 տարիների ընթացքում մեքենայի մասին ոչինչ հայտնի չի եղել:

2014-ին այն աճուրդի ժամանակ վատ վիճակում ձեռք են բերել լատվիացի հավաքորդները: Մեքենայի շարժիչը տեղում չի եղել, գույնն ամբողջովին թափվել էր, իսկ մեքենան՝ տեղ-տեղ քայքայվել:

Շուլցի լուսանկարի շնորհիվ հաջողվել է ամբողջովին ստանալ մեքենայի նախնական տեսքը: Այժմ փոխվել է նաև մեքենայի ուժային համակարգը: «Լենինգրադ» ռեդսթերը զինված է եղել 3.5 լիտր ծավալային V6 շարժիչով, որը 90 ձիաուժ հզորություն էր զարգացնում: Խորհրդային մեքենայի առավելագույն արագությունը կազմում էր 180 կմ/ժամ:

Դիտվել է 21803անգամ
Վերջին լուրեր