Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հոկտեմբեր / 2022 : 10-29

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեդալներ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեդալներ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող առաջնությունում հայ մարզուհիներն արդեն երկու բրոնզե մեդալ են նվաճել։


Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Եկատերինա Սիչևան և Սոնա Հարությունյանը: Քառորդ եզրափակիչում Սիչևան 3:2 հաշվով պարտության էր մատնել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Վիլմա Վիտանեին, իսկ կիսաեզրափակչում զիջել է Չեռնոգորիայի ներկայացուցիչ Բոջանա Գոյկովիչին։ Սոնա Հարությունյանն էլ կիսաեզրափակչում զիջել է ուկրաինուհի
Մարիա Բովային և բավարարվել բրոնզե մեդալով։

Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ 70 կգ քաշային Անի Հովսեփյանը, դուրս է եկել եզրափակիչ և արդեն վաղը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար՝ մենամարտելով իռլանդացի Քրիստինա Դեսմոնդի հետ։

Ի դեպ, Անի Հովսեփյանն այսօր ավելի վաղ ընտրվել է EUBC-ի (Սիրողական բռնցքամարտի եվրոպական ֆեդերացիա) գործկոմի անդամ։


Ընտրությունը կատարվել է բռնցքամարտիկների կողմից։ Գործկոմում են նաև մեկական կին և տղամարդ բռնցքամարտիկներ։ Նրանք գործկոմում կբարձրացնեն բռնցքամարտիկներին վերաբերող հարցեր։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
կարդացեք նաև՝




Մալխաս Ամոյանը՝ աշխարհի չեմպիոն


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 19427անգամ
Վերջին լուրեր