01 / Նոյեմբեր / 2022 : 17-51

Երևանի 5 լավագույն և թանկարժեք հյուրանոցները

Երբևէ մտածե՞լ եք, թե որոնք ենք մայրաղաքաղ Երևանի լավագույն և ամենաթանկ 5 հյուրանոցները:

Այս հոդվածում ձեզ կներկայացնենք Երևանի լավագույն հյուրանոցները և ինչքան գումար է հարկավոր մեկ գիշեր անցկացնելու համար:


1.Hotel National

Նացիոնալ հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի սրտում` քաղաքի գլխավոր տեսարժան վայր համարվող Հանրապետության Հրապարակի հարևանությամբ:
Այստեղ մեկ գիշեր անցկացնելու համար հարկավոր է վճարել 50.000դրամ
Նախագահական համարում գիշերելու համար հարկավոր է վճարել 750.000 դրամ, բայց 2023թ. այն արժենալու է 900.000 դրամ մեկ անձի համար:

2. DoubleTree by Hilton Yerevan City Centre

Հյուրանոցը գտնվում է Գրիգոր Լուսավորիչ փողոցում, Հանրապետության հրապարակից ընդամենը 850մ (10 րոպե ոտքով) հեռավորության վրա:
Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ կահավորված ստանդարտ, դելյուքս և ընտանեկան համարներ:
Այստեղ ստանդարտ համարում մեկ գիշեր անցկացնելու համար, հարկավոր է վճարել 68.000դրամ, մեկ անձը:
Իսկ Դելյուքս համարում սկսած 80.000 դրամից:

3. Armenia Marriott Hotel Yerevan

Արմենիա Մարիոթ հյուրանոցը միակ միջազգայնորեն կառավարվող հյուրանոցային բրենդն է Հայաստանում, որը տեղակայված է անմիջապես Երևանի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակում, որը համարվում է Երևանի բիզնեսի և մշակութային կենտրոնը:
Այստեղ մեկ օր գիշերելու համար, վճարը սկսում է 70.800 դրամից մեկ անձի համար
Իսկ նախագահական համարի արժեքն 428.400 դրամ է:

4. Golden Palace Hotel Yerevan

Հյուրանոցը գտնվում է քաղաքի սրտում՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ։ Հյուրանոցից բացվում է հրաշալի տեսարան դեպի Երևանի հին և նոր փողոցները։ Շքեղ խանութները, ռեստորանները և յուրօրինակ վայրերը գտնվում են հյուրանոցից մի քանի քայլ հեռավորության վրա։
Այստեղ մեկ անձի համար գնացանկը հետևյալն է՝
Դելյուքս Համար 106.000 դրամ
Կիսալուքս Համար 126.000 դրամ
Լյուքս Համար 280.000 դրամ
Ապարտամենտ 380.000 դրամ

Նախագահական Լյուքս 1.500.000 դրամ

5. The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan

The Alexander-ը հռչակվում է որպես առաջին շքեղ միջազգային հյուրանոցը Երևանի պատմական կենտրոնում, այն գտնվում է Աբովյան ¾ հասցեում:

Այլ լյուքս դասի հյուրանոցի մեկ գիշերակացն արժե՝ 192.000դրամից սկսած մեկ անձի համար:
Իսկ նախագահական համարում մեկ գիշեր անցկացնելու համար հարկավոր է վճարել 2.028.000 դրամ, մեկ անձի համար:
Նյութի աղբյուր՝ Yelaket.am
Author's cover photo
Ամսաթիվ 01 / Նոյեմբեր / 2022 : 17-51
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 262521անգամ
Վերջին լուրեր