04 / Նոյեմբեր / 2022 : 10-53

Ժնևում 35 մլն դոլարով աճուրդի է հանվել ամենամեծ վարդագույն ադամանդներից մեկը

Շվեյցարիայում վաճառքի է հանվել աշխարհի ամենամեծ վարդագույն ադամանդներից մեկը The Fortune («Հաջողություն»)։ Այս մասին հայտնում է Reuters-ը։


Ըստ հրատարակության՝ 18,18 կարատանոց վարդագույն ամենամեծ ադամանդն է, որը երբևէ վաճառվել է աճուրդում։ Նշվում է, որ աճուրդը, որը կանցկացնի Christie's-ը, կանցկացվի նոյեմբերի 8-ին Ժնեւում։ Լոտի նախնական արժեքը գնահատվում է 35 մլն դոլար:


Christie's-ի գործադիր տնօրեն Մաքս Ֆոսեթի խոսքով՝ ադամանդը հատուկ ուշադրության է արժանացել ասիացի կոլեկցիոներների կողմից․ «Գույնը բացառիկ է. Սա իսկական վառ վարդագույն և մաքուր քար է։ Նման թանկարժեք ադամանդ մենք վաղուց չէինք տեսել Christie's-ում»,- ասել է մասնագետը նշելով․ «Ադամանդը կշռում է 18,18 կարատ, ինչը, իհարկե, չափազանց երջանիկ թիվ է ասիացի կոլեկցիոներների համար»։

Նշվում է, որ ադամանդը տանձաձև է։




Նշվում է, որ Christie's-ում վաճառված ամենամեծ ադամանդը 18,96 կարատանոց Winston Pink Legacy-ն է, որը 2018 թվականին վաճառվել է 50,4 միլիոն դոլարով՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ։

Yelaket.am
Կարդացեք նաև՝

Անգոլայում հայտնաբերվել է վերջին 300 տարվա ընթացքում ամենախոշոր վարդագույն ադամանդը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Կարդացեք նաև՝

Աշխարհի 3 ամենաթանկ ադամանդե մատանիները՝ մինչև 80 միլիոն դոլար (լուսանկարներ)

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Կարդացեք նաև՝

Աշխարհի 2 գերթանկարժեք կոշիկները՝ 15 և 17 միլիոն դոլար (լուսանկարներ)

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Կարդացեք նաև՝

Եղիսաբեթ II-ի շքեղ ավտոմեքենան աճուրդի է հանվել առանց մեկնարկային գնի (լուսանկարներ)

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 18439անգամ
Վերջին լուրեր