04 / Նոյեմբեր / 2022 : 15-11
«Ամանորի սպասումով» տոնավաճառ․ ջերմ հայկական միջոցառում՝ Լոս Անջելեսում
«Ամանորի սպասումով» կոչվող տոնավաճառը ԱՄՆ-ում մեկ հարկի տակ կմիավորի հայաստաբնակ և ամերիկաբնակ հայ արտադրողներին, որոնք բացառիկ հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց կողմից ստեղծված արտադրանքը, մեծացնելու տարածման շրջանակը և ավելացնելու արտադրանքի վաճառքը։
ԱՄՆ-ում սուրբ ծննդյան տոները միշտ են առանձնացել յուրահատուկ տրամադրությամբ և աշխուժությամբ։ Տոներին ընդառաջ հարազատների համար նվերներ գնելու հաճելի գործընթացն այս տարի կարող է ավելի դուրեկան դառնալ, քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում համախմբվելու են բազմաթիվ հայ արտադրողներ՝ ստեղծելով ամենաջերմ հայկական մթնոլորտը։
«Buy Armenian» ընկերությունը և «Standing Our Families» հիմնադրամն արդեն 2-րդ տարին է, ինչ կազմակերպում են այսպիսի ցուցահանդես վաճառքի միջոցառում։ Նախորդ տարիներին արձանագրված հաջողությունները ոգեշնչել են կազմակերպություններին ավելի մեծ նվիրումով կատարելու իրենց առաքելությունը։
Կազմակերպիչներն ընդգծել են, որ տոնավաճառին կարող է մասնակցել յուրաքանչյուր արտադրող, որը ցանկություն ունի ցուցադրելու և կիսելու իր արտադրանքը ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների հետ։ Տոնավաճառին մասնակցելու համար անհրաժեշտ է ամրագրել տաղավարներ և այդ գործընթացն արդեն սկսել է։
Yelaket.am-ի հետ զրույցում նրանք նշել են, որ այս տարվա մասնակցության աշխուժությունն աննախադեպ է եղել և տոնավաճառին մասնակցելու արդեն տասնյակ հայտեր են ստացվել, ուստի, նրանք, որոնք ցանկանում են մաս կազմել միջոցառմանը պետք է շտապեն։ Ելակետ լրատվական գործակալությունը պարբերաբար տեղեկություններ կներկայացնի տոնավաճառի նախապատրաստական աշխատանքների և ամբողջ ընթացքի մասին։ «Ամանորի սպասումով» տոնավաճառի նպատակներից է նպաստել Հայաստանի տնտեսության աճին և հայկական արտադրանքի համար նոր արտահանման հնարավորությունների ստեղծմանը, ինչը կարևոր առաքելություն է։
Հիշեցնենք, որ «Buy Armenian» հարթակը (https://buyarmenian.com) իրականացնում է հայկական արտադրանքի առաջխաղացում և վաճառք Լոս Անջելեսում։ «Ամանորի սպասումով» տոնավաճառի տաղավարների ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել 866 207 1466 հեռախոսահամարին կամ գրել i[email protected] էլեկտրոնային հասցեին։
Դիտվել է
27039անգամ
Դիտեք նաև
09 / Ապրիլ / 2020
ԱՄՆ կոնգրեսականներն Էր Ռիյադին նախազգուշացրել են պատասխան քայլերի մասին, եթե թագավորությունը...
Մոտ 50 հանրապետական կոնգրեսական Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանին հայտնել են, որ Վաշինգտոնի եւ Էր Ռիյադի միջեւ տնտեսական եւ ռազմական համագործակցությունը վտանգի տակ կհայտնվի, եթե...
20 / Մայիս / 2020
Վերաբացված Կալիֆոռնիա. բիզնեսները տուժում են նոր սահմանափակումներից
Կալիֆոռնիայի նահանգը թույլատրել է որոշ բիզնեսներին վերաբացվել աստիճանաբար և փուլերով: Մարդիկ հարմարվում են նոր իրողություններին՝ հաշվի առնելով, որ ավելի քան 70 հազար մարդ հիվանդացել է COVID-19- ով...
26 / Հունիս / 2020
ԱՄՆ-ն ցանկանում է գնել Ericsson և Nokia ընկերությունները՝ Huawei-ի հետ մրցակցությունն...
ԱՄՆ իշխանությունները քննարկում են ի հեճուկս Չինաստանի՝ ամերիկյան ընկերությունների կողմից եվրոպական Ericsson և Nokia ընկերությունները ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին գրում է Wall Street...
27 / Հունիս / 2020
Amazon-ը գործարկել է Honeycode ծառայությունը, որը թույլ է տալիս ծրագրավորման ոլորտում գիտելիքների...
Amazon-ը գործարկել է Honeycode ծառայությունը, որը թույլ է տալիս օգտատերերին ծրագրավորման ոլորտում գիտելիքների լիակատար բացակայության պայմաններում մշակել իրենց հավելվածները: Ծառայությունն այս պահին...
14 / Սեպտեմբեր / 2020
ByteDance-ը հրաժարվել է TikTok-ի ամերիկյան բիզնեսը Microsoft-ին վաճառել
Ամերիկյան Microsoft ընկերությունը հայտնել է, որ չինական ByteDance ընկերությունը հրաժարվել է իրեն վաճառել TikTok-ի ամերիկյան հատվածը, գրում է The Guardian-ը։
ByteDance-ը մեզ այսօր հայտնել է, որ...
15 / Սեպտեմբեր / 2020
Apple-ը ներկայացնում է 2020 թվականի նորույթները․ ուղիղ
21։45
Թիմ Քուկը վերադառնում է՝ հայտարարելու նորագույն iPad-ի մասին: Ինչպես վերջինս հայտնում է, այս տարի այփեդի արտադրության 10-րդ ամյակն է, և ընկերությունը հասցրել է 500 մլն iPad վաճառել մինչ օրս:
18 / Հոկտեմբեր / 2022
Հայաստանում կայացավ «Buy Armenian»-ի ամենամյա համաժողովը
Ամերիկահայ Լիլիթ և Նշան
Օդաբաշյանների՝ «Գնի՛ր հայկականը» նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի
հոկտեմբերին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, ավելի ուշ գործարկվել է նաև Buy
Armenian կայքէջը,...
01 / Նոյեմբեր / 2022
Երկու օր շարունակ հայկական ապրանքները կվաճառվեն Գլենդելում
Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ, հայ արտադրողները հնարավորություն կունենա իրենց արտադրանքը վաճառել ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։ Երկու օր շարունակ Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում...