Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Նոյեմբեր / 2022 : 16-21

Հայկական արտադրանքն ավելի մեծ թափով կարտահանվի ԱՄՆ․ «Buy Armenian»-ը նոր հաջողություններ է գրանցում

Շուրջ 10 արտադրողներ Հայաստանից ներկա են գտնվելու դեկտեմբերի 10-ին և 11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում կայանալիք աննախադեպ ցուցահանդես վաճառքին, որի կազմակերպիչներն են «Buy Armenian» ընկերությունը և «Standing Our Families» հիմնադրամը։

Ինչպես Yelaket.am-ի հետ զրույցում նշել է «Buy Armenian»-ի համահիմնադիր Նշան Օդաբաշյանը՝ արդեն 10 ընկերություններ հաստատել են Լոս Անջելեսում կայանալիք «Ամանորի սպասումով» կոչվող տոնավաճառին ներկայացուցիչ ունենալու պատրաստակամությունը, ինչը հնարավորություն է տալու անմիջական շփում ունենալ ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների հետ, իսկ գնորդները կարող են ձեռք բերել ապրանքներ անմիջապես արտադրողից։
Ըստ Նշան Օդաբաշյանի՝ սա իսկապես լավ հնարավորություն է բոլոր կողմերի համար, և քանի որ, տոնավաճառը սուրբ ծննդյան տոներին ընդառաջ է, ապա բոլոր մասնակիցները կարող են հարազատների համար «հայկական նվերներ» գնել։
Ընդգծենք, որ «Buy Armenian»-ը ևս մեկ կարևոր նորությամբ է հանդես եկել․ հայկական արտադրանքն արդեն վաճառվելու է ոչ միայն Կալիֆորնիա նահանգում, այլև ԱՄՆ մյուս նահանգներում։ Մի քանի հայ արտադրողներ արդեն մեծ պատվերներ են ստացել «Buy Armenian»-ի ջանքերի շնորհիվ։ Հաջողություն գրանցելու դեպքում այս համագործակցությունը շարունակական է լինելու։

Կազմակերպիչներն ընդգծել են, որ տոնավաճառին կարող է մասնակցել յուրաքանչյուր արտադրող, որը ցանկություն ունի ցուցադրելու և կիսելու իր արտադրանքը ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների հետ։ Տոնավաճառին մասնակցելու համար անհրաժեշտ է ամրագրել տաղավարներ և այդ գործընթացն արդեն սկսել է։ Գնելով «հայկական նվերներ» յուրաքանչյուրն իր փոքրիկ ներդրումն է ունենալու Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչն իսկապես ոգևորիչ է։

Հալեպ, Արցախ կարպետ, Կեռաս, Մանեթայլս, Անտառամ թեյեր, Միսմա, Արարատ բոքս, Սուհո մրգեր, Չրենի, Armenia Cheer & chocolates ընկերությունների ներկայացուցիչներն ամենայն հավանականությամբ ներկա են գտնվելու այս ջերմ հայկական միջոցառմանը և շփվելու են ամերիկաբնակ մեր հայրենակիցների հետ։
Իսկ «Հալեպ» ընկերության համահիմնադիր Ալին Մասվելյանը մեզ հետ զրույցում ասել է․ «Հալեպի և «Buy Armenian»-ի համագործակցության օրինակը շատ հաջողված է։ ԱՄՆ-ում Օդաբաշյաններ ամուսինները ստեղծել են «Buy Armenian» հարթակը, որը, ըստ էության, «հայկական Ամազոնն» է։ Նրանք իրենց սերն այդպես արտահայտեցին Հայաստանի նկատմամբ։ Ավելին՝ հարթակը ստեղծվել է այն ժամանակահատվածում, երբ Հայաստանն իրոք շատ վատ վիճակում էր՝ համավարակ, շրջափակում, պատերազմ, կորուստ։ Այս օրինակը պետք է վարակիչ լինի»։


Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ

Այսպիսով, «Ամանորի սպասումով» տոնավաճառի տաղավարների ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել 866 207 1466 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Կարդացեք նաև՝

Երկու օր շարունակ հայկական ապրանքները կվաճառվեն Գլենդելում

Հայաստանում կայացավ «Buy Armenian»-ի ամենամյա համաժողովը

«Buy Armenian»-ը ամենամեծ օգնությունն է փոքր և միջին բիզնեսի համար․ Ալին Մասվելյանը

«Ամանորի սպասումով» տոնավաճառ․ ջերմ հայկական միջոցառում՝ Լոս Անջելեսում


Դիտվել է 21682անգամ
Վերջին լուրեր