14 / Նոյեմբեր / 2022 : 17-47

3 ամենաարդյունավետ յուղերը մաշկի ծերացման դեմ պայքարում

Այս յուղերը, անշուշտ, կարելի է անվանել լավագույն միջոցներից մեկը, որն օգնում է պայքարել մաշկի վաղաժամ ծերացման դեմ:

Եղեսպակի յուղ

Կարող է հարթել բարակ կնճիռները, ձգում է ծակոտիները և բարելավում դեմքի մաշկի առաձգականությունը: Լավագույն ազդեցության համար խորհուրդ է տրվում օգտագործել այն ցանկացած խոնավեցնող միջոցի հետ միասին։ Հայտնի է նաև իր հակասեպտիկ և հակաբակտերիալ հատկություններով:

Խորդենու յուղ

Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար։ Բարելավում է արյան միկրո շրջանառությունը, մաշկը դարձնում է ավելի առաձգական և օգնում է պահպանել խոնավությունը: Պարզապես մի քանի կաթիլ խորդենի յուղ ավելացրեք այն կրեմին, որն օգտագործում եք մաշկը խոնավացնելու համար:

Խաղողի կորիզի յուղ

Իր հակաօքսիդանտների շնորհիվ խաղողի կորիզի յուղը չեզոքացնում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը, որոնք վնասում են մաշկը։ Այն ունի նաև մեծ քանակությամբ վիտամին E, որը երկարացնում է մաշկի երիտասարդությունը։

Yelaket.am
Կարդացեք նաև՝

Կեֆիրով դիմակներ մազերի համար. լավագույն բաղադրատոմսերի ընտրություն

Ինչպես պատրաստել բրնձի սկրաբ դեմքի համար
Դիտվել է 32384անգամ
Վերջին լուրեր