11 / Հունվար / 2023 : 10-49

Ոսկին թանկացել է


Ոսկու գինը չորեքշաբթի առավոտյան չափավոր բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։ Ներդրողները հինգշաբթի սպասում են ԱՄՆ գնաճի մասին վիճակագրությանը, որը կարող է ազդել դոլարի փոխարժեքի ու թանկարժեք մետաղի գնանշումների վրա։

Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելացել է 4,75 դոլարով կամ 0,25 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 881,25 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,49 տոկոսով՝ մեկ ունցիան 23,782 դոլար։
Դիտվել է 20077անգամ
Վերջին լուրեր