Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Օգոստոս / 2023 : 14-48

Էլոլա-ն Սյունիքում հոլանդական բաղադրատոմսով Գաուդա պանիր կարտադրի

Շուտով Նիդերլանդների Թագավորության աջակցությամբ Սյունիքի մարզում կարտադրվի հոլանդական Գաուդա տեսակի պանիր։ Սյունիքի Վերիշեն համայնքում գործող Էլոլա պանիր և կաթնամթերք արտադրող ընկերությունը մեկնարկել է հոլանդական բաղադրատոմսով և տեխնոլոգիաներով Գաուդա պանրի արտադրությունը։
Այս պանրի արտադրության յուրահատկություններին Էլոլա ընկերության աշխատակիցներին ծանոթացրել են Նիդերլանդներից ժամանած մասնագետները, որոնք տեղի մասնագետների հետ ունեցել են փորձի փոխանակում, պատմել են արտադրության նրբությունների մասին և հետևել են առաջին փոքր խմբաքանակի արտադրությանը։ Մասնավորապես, իր մասնագիտական փորձով կիսվել է Նիդեռլանդների Ավագ Խորհրդատուներ կազմակերպության (PUM-The Netherlands Senior Experts) փորձագետ Հուբերտուս Վան Պելը, որն արդեն 10 օր է, ինչ այցելում է Էլոլայի գործարան՝ ակտիվ դերակատարություն ունենալով նոր տեխնոլոգիաների յուրացման գործում։

Ընդգծենք, որ ծրագիրն իրականացվում է Նիդերլանդների Թագավորության ֆինանսավորմամբ և դեսպան Նիկո Սխերմերսի բարձր հովանու ներքո։

Ծրագրի շրջանակներում ԷԼՈԼԱ ընկերություն է այցելել նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը, որը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական պրոցեսին, ինչպես նաև՝ Գաուդա պանրի առաջին փոքր խմբաքանակով արտադրությանը։

Գաուդան այսպես կոչված հոլանդական պանիրն է՝ արտադրված կովի կաթից։ Ունի միջին չափի շրջանաձև տեսք, նոր պատրաստված վիճակում պանիրն ունենում է թեթև համ, բայց ժամանակի ընթացքում դառնում է ավելի վառ և տարբերակվող համով։ Պանիրն այսպես է անվանվել ի պատիվ հոլանդական քաղաք Գաուդայի, որտեղի շուկաներում պանիրը վաճառվում է դարեր շարունակ։ Հետագայում այս տեսակի պանիրը սկսեց տարածվել ամբողջ Հոլանդիայում և դարձավ ամենահայտնի պանիրը։

ԷԼՈԼԱ պանիրներն ու կաթնամթերքը վաճառվում են Երևանի գրեթե բոլոր սուպերմարկետներում, ԷԼՈԼԱ ֆիրմային խանութում (հասցե՝ Քաջազնունի 2/1), ինչպես նաև՝ առաքման միջոցով (հեռախոսահամարը՝ 077 206 221)։
Դիտվել է 12166անգամ
Վերջին լուրեր