14 / Փետրվար / 2024 : 13-19

Դոնի Ռոստովի և Սանկտ-Պետերբուրգի մեր մենահամերգները կկայանան

Սիրելի ընկերներ,

Բոլորիս համար դժվար օրեր են։ Գագիկ Գինոսյանի մահն անժամանակ էր և ցնցել է բոլորիս։
Սակայն մենք չպիտի մոռանանք, թե որն է նրա սահմանած առաքելությունն ու նպատակը, և հավատարիմ մնանք դրանց։ Գագիկ Գինոսյանի արված աշխատանքը պետք է շարունակվի նաև հիմա։ Վստահ ենք՝ այդպես կուզեր նա։

Իր հետ մշակած ծրագրերի ընթացքը մենք իրավունք չունենք դադարեցնելու։ Դրանք պետք է հատ-հատ դառնան իրականություն։ Ուստի, Դոնի Ռոստովի և Սանկտ-Պետերբուրգի մեր մենահամերգները կկայանան։

Համերգները հանդիսանալու են Գագիկ Գինոսյանի նպատակների, գաղափարների և կիսատ մնացած գործերի նոր սկիզբ, որը մեզ բոլորիս համախմբելու է գերագույն գլխավոր նպատակի շուրջ՝ պարի միջոցով մեր ինքնությունն ու հայրենիքը ճանաչելու, և որպես հետևանք՝ տերը դառնալու մեր հայրենիքին և մեր ինքնությանը։

Համերգները նվիրվելու են հայու տեսակ Գագիկ Գինոսյանի ասպետականությանը, ոգուն, ինչպես նաև նրա կողմից առաջ քաշված գաղափարների տարածմանը։

Նյութի աղբյուր՝ KARIN - ԿԱՐԻՆ
Դիտվել է 16285անգամ
Վերջին լուրեր