26 / Փետրվար / 2024 : 17-23

Արհեստական բանականությունը կօգնի կյանքի նոր աղբյուրներ գտնել Երկիր մոլորակից դուրս

Ըստ Բիլ Դայմոնդի տվյալների՝ հավանական է, որ տիեզերքում 10-ից մինչև 50 միլլիարդ աշխարհներ կան, ինչը անշուշտ ավելի դժվար է դարձնում աստղագետների գործը։ Սակայն նորագույն տեխնոլոգիաները՝ արհեստական բանականության գլխավորությամբ, գալիս են օգնության։ Բոլորին հայտնի դարձած AI-ը հնարավորություն կտա ավելի հեշտ որոնելու այլմոլորակայիններին և արձանագրելու հնարավոր անոմալիաները։Տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տալիս փնտրելու նաև կյանքի նշաններ մեր մոլորակից ոչ հեռու գտնվող տարածքներում։
Արդեն իսկ Sherloc համակարգի միջոցով հայտնաբերվել են օրգանական միացություններ, որոնք ի վիճակի են զարգանալու ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ներքո։ Սակայն նման միացություններ հնարավոր է ստանալ նաև ոչ բնական ճանապարհներով, ուստի դժվար է փաստել այդ մոլորակներում նախկինում կյանքի առկայության մասին։
Carnegie Institution for Science-ը արհեստական բանականության զարգացման միջոցով կարողացել է ստեղծել սարքավորումներ, որոնք նպասակաուղղված են մոլորակներում քարերի բաղադրության ուսումնասիրմանը։ Հետազոտությունները պարզել են, որ արհեստական բանականությունը ունակ է 90% ճշգրտությամբ բացահայտելու տիեզերքում հաստատված շնչավոր և անշունչ մասնիկների կազմությունը և բաղադրությունը։
Դիտվել է 9379անգամ
Վերջին լուրեր