25 / Մարտ / 2024 : 17-01

Եվրամիությունը կսկսի հետաքննել Apple-ի, Google-ի և Meta-ի աշխատանքը

Alphabet-ը՝ Apple-ի, Google-ի և Meta-ի սեփականատեր ընկերությունը, կասկածվում է որոշ կարևոր օրենքների խախտման մեջ, որոնց բացահայտման դեպքում ընկերությունը պարտավոր կլինի վճարելու ստացված եկամուտի 10%-ի չափով տուգանք։

Իրավիճակի առիթ է հանդիսացել վերջերս Apple-ի նկատմամբ Եվրամիության սահմանած 1․8 միլիարդ դոլլար տուգանքը երգերի անօրինական օգտագործման և տարածման համար։ Եվրամիությունը մի քանի հիմքեր է ներկայացրել, որոնց ապացուցմամբ է հնարավոր կլինի տուգանել կամ քրեական գործ հարուցել այս ընկերությոընների վրա։
Դրանցից առաջինը օգատերերին տրամադրվող սահմանափակ հնարավորություններն են Apple-ին պատկանող համակարգերն օգտագործելիս և ջնջելիս։ Օրինակ՝ ընկերության որոշ համակարգերը ջննելու անհնարինությունը կարող է խնդիրներ առաջացնել և սահմանափակել օգտաերերի համակարգերի նախընտրությունների շրջանակը։
Հետաքննության պատճառ է նաև հանդիսանում Meta-ի կողմից գումարի պարբերաբար հայցումը, որպեսզի նրանց տվյալները կայքերում եղած մի շարք ֆունցիաների մեջ չօգտագործվեն։ Սա, ըստ Եվրոմիության ուսումնասիրությունների ևս անօրինական է և կրկին սահմանափակում է օգտատերերի կարողությունները։
Դիտվել է 2923անգամ
Վերջին լուրեր