28 / Մարտ / 2024 : 14-46
Չինաստանը կսկսի արտադրել թռչող մեքենաներ
Թռչող մեքենաների գազափարը և արտադրությունը սկզբնավորվել է դեռևս Եվրոպայում, սակայն վերջերս Չինաստանը պաշտոնապես գնել է դրա օգտագործման և արտադրման իրավունքը։ Դեռ 2021-ին, BMW մակնիշի պահեստամասերով համալրված և սովորական
վառելիքով աշխատող AirCar-ը 35 րոպեում կարող էր հասնել Սլովակիայի մեկ օդանավակայանից
մյուսը՝ վայրեջք կատարելով օդանավերի վայրեջքի գոտում։ Մեքենայից պահանջվում էր ընդհամենը
2 րոպե, որպեսզի սովորական ռեժիմից փոխվեր թռիչքի ռեժիմի։
Այժմ չինական Hebei Jianxin Flying Car Technology ընկերությունն
ամբողջովին գնել է մեքենայի արտադրության իրավունքը, նշելով, որ այն օգտագործվելու
է միմիայն հատուկ աշխարհագրական տվյալներ ունեցող գոտում։
Ընկերությունն արդեն վերափոխել է մեքենայի որոշ մասեր և սկսել
դրա փորձարկումը։ Այն նաև բացել է հատուկ օդանավակայան և դպրոց՝ նախատեսված մեքենայի
ուսումնասիրման և վերապատրաստման համար։
Առաջին՝ առանց ուղևորների փորձնական թռիչքի արդյունքում արձանագրվել
է, որ այն ճանապարհը, որը սովորական մեքենան անցնում է 3 ժամում, AirCar-ը կարող է
անցնել ընդհամենը 20 րոպեում։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել է, որ թռչող տաքսիները
արդեն իսկ կսկսեն աշխատել 2028 թվականից։ Սակայն այդ գործընթացը կլինի բարդ և
ծախսատար, քանի որ այս թռչող մեքենաները վայրէջքի համար պահանջում են հատուկ գոտիներ,
որոնք անհրաժեշտ կլինեն կառուցել տարբեր քաղաքներում։ Մեկ այլ խնդիր կլինի օդի ախտոտման
խնդրի բարդացումը, քանի որ վառելիքն անմիջապես կարտազատվի երկնքում և էլ ավելի կմեծացնի
ախտոտման վտանգը։ Մասնագետներն այժմ աշխատում են էլեկտրական թռչող մեքենաների ստեղծման
վրա, որպեսզի նման խնդիր հետագայում չառաջանա։
Դիտվել է
5939անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
05 / Ապրիլ / 2020
Փրկություն տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը
Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։
Եթե ծրագիրը իմ մոտից միացած...
06 / Ապրիլ / 2020
Hi tech-ի տիրակալները . ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի...