28 / Մարտ / 2024 : 14-46

Չինաստանը կսկսի արտադրել թռչող մեքենաներ

Թռչող մեքենաների գազափարը և արտադրությունը սկզբնավորվել է դեռևս Եվրոպայում, սակայն վերջերս Չինաստանը պաշտոնապես գնել է դրա օգտագործման և արտադրման իրավունքը։

Դեռ 2021-ին, BMW մակնիշի պահեստամասերով համալրված և սովորական վառելիքով աշխատող AirCar-ը 35 րոպեում կարող էր հասնել Սլովակիայի մեկ օդանավակայանից մյուսը՝ վայրեջք կատարելով օդանավերի վայրեջքի գոտում։ Մեքենայից պահանջվում էր ընդհամենը 2 րոպե, որպեսզի սովորական ռեժիմից փոխվեր թռիչքի ռեժիմի։

Այժմ չինական Hebei Jianxin Flying Car Technology ընկերությունն ամբողջովին գնել է մեքենայի արտադրության իրավունքը, նշելով, որ այն օգտագործվելու է միմիայն հատուկ աշխարհագրական տվյալներ ունեցող գոտում։ Ընկերությունն արդեն վերափոխել է մեքենայի որոշ մասեր և սկսել դրա փորձարկումը։ Այն նաև բացել է հատուկ օդանավակայան և դպրոց՝ նախատեսված մեքենայի ուսումնասիրման և վերապատրաստման համար։
Առաջին՝ առանց ուղևորների փորձնական թռիչքի արդյունքում արձանագրվել է, որ այն ճանապարհը, որը սովորական մեքենան անցնում է 3 ժամում, AirCar-ը կարող է անցնել ընդհամենը 20 րոպեում։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել է, որ թռչող տաքսիները արդեն իսկ կսկսեն աշխատել 2028 թվականից։ Սակայն այդ գործընթացը կլինի բարդ և ծախսատար, քանի որ այս թռչող մեքենաները վայրէջքի համար պահանջում են հատուկ գոտիներ, որոնք անհրաժեշտ կլինեն կառուցել տարբեր քաղաքներում։ Մեկ այլ խնդիր կլինի օդի ախտոտման խնդրի բարդացումը, քանի որ վառելիքն անմիջապես կարտազատվի երկնքում և էլ ավելի կմեծացնի ախտոտման վտանգը։ Մասնագետներն այժմ աշխատում են էլեկտրական թռչող մեքենաների ստեղծման վրա, որպեսզի նման խնդիր հետագայում չառաջանա։
Դիտվել է 4516անգամ
Վերջին լուրեր