09 / Մայիս / 2024 : 16-10
Տեսլայի նկամամբ կիրականացվի հետաքննություն Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարությունը առանց վարորդի, ինքնակառավարվող տրանսպորտային միջոցների գործով Տեսլայի նկամամբ հետաքննություն է իրականացնում՝ արժեթղթերի և բանկային փոխանցումների ոլորտում խարդախության համար։
Հետաքննությունը, որի մասին առաջին անգամ հաղորդվել է 2022 թվականի հոկտեմբերին, ընդգրկում է նաև Վաշինգտոնի և Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատախազներին, ովքեր ուսումնասիրում են Tesla-ի ղեկավարների քայլերը ուղղված սպառողներին ներդրողներին և կարգավորող մարմիններին մոլորեցրնելուն և մեքենայի ինքնավար հնարավորությունների վերաբերյալ անհիմն պնդումներ ներկայացնելուն: Reuters-ը նշում է, որ հետաքննությունը գլխավորապես ուսումնասիրում է Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի հայտարարությունները: Մասկը տարիներ շարունակ հայտարարում էր, որ Tesla-ի լիովին ինքնավար մեքենաները շատ շուտով իրականություն կդառնան, բայց և միաժամանակ խոստովանում, որ հաճախ չափազանցված և լավատեսական հայտարարություններ է արել դրա վերաբերյալ:
Tesla-ն նաև հնարավորություն է տվել իր հաճախորդներին փորձարկել արտադրանքների բետա տարբերակները, որոնք լայնորեն չէին թողարկվում:
Այս հետաքննության պատճառներից մյուսը նաև Tesla-ի Autopilot համակարգը օգագործող մեքենաների պարբերաբար հանգեցրած վթարներն և պատահարներն են, որոնք շատ դեպքերում եղել են մահացու ելքով։ Առանց մարդու միջամտության կառավարվող սարքերը թեև վերջին սերնդի մեխանիզմով համալված են, բայց և ապահովագրված չեն համակարգի հնարավոր խափանումից։
Դիտվել է 4183անգամ
Վերջին լուրեր