Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հունիս / 2024 : 16-39

Մի քանի քայլ ավելի հեշտ սովորելու համար․ ինչպե՞ս ճիշտ օգտագործել ստացված ինֆորմացիան

Նախքան նոր ինֆորմացիա յուրացնելը պարզապես շատ կարևոր է հստակեցնել ձեր առջև դրված առաջնայնությունները, ինչպիսիք են՝
· Ինչի համար եք այն սովորում,
· Ինչքանով եք հետաքրքրված արդյունքով,
· Ճիշտ գնահատեք ձեր ունակություներն ու պատրաստակամությունը,
· Հաղթահարեք նորը սովորելու վախը։

Նոր ինֆորմացիան արագ յուրացնելու և հիշողության մեջ ամրագրելու համար կան մի քանի գործիքներ, որոնցից են՝
1. Նոր ձեռք բերած ձեր գիտելիքը սովորեցնելը մեկ ուրիշին։
Երբ պետք է դիմացինին ինչ-որ բան բացատրել, նախքան բացատրական փուլը, մարդը սկսում է ավելի խորն ուսումնասիրել նույնիսկ այն, ինչ թվում էր, թե արդեն լավ գիտեք։
2. Սովորե՛ք կարճ ժամանակահատվածներով։
30 րոպեից քիչ ժամանակը բավարար չէ նյութը յուրացնելու համար, բայց 50 րոպեից ավել ժամանակահատվածն արդեն չափազանց շատ է, որպեսզի ուղեղը կարողանա միանգամից ընկալել այն։
3. Թղթի վրա կատարեք նշումներ։
Իհարկե, հիմա գոյություն ունեն գրառում կատարելու բազմաթիվ նորարար միջոցներ, այնուամենայնիվ, գրիչ և թուղթ օգտագործելն ավելի լավ է օգնում ընկալել նոր ինֆորմացիան:
4. Կրկնեք սովորածը:
Ընդմիջումներով կրկնելով ուղեղ մուտք գործող ինֆորմացիան՝ այն ամրապնդվում և գիտելիքի է վերածվում․ ուղեղն այդպես հասկանում է, որ տվյալ ինֆորմացիան շատ կարևոր է և ընկալում է որպես ֆունդամենտալ գիտելիք։
5. Փոխեք սովորելու ձևը։
Եթե նոր գիտելիքը ոչ մի կերպ չի մնում ձեր հիշողության մեջ կամ դուք այն չեք ընկալում, ապա փոխեք մոտեցումը։ Փորձարկեք սովորելու նոր մեթոդ։ Պետք չէ ուղեղը տանջել անընդհատ նույն բանը նույն կերպ կրկնելով։ Կարող եք փորձել, օրինակ հանդես գալ երկու դիրքից՝ հարց տվողի և պատասխանողի։
Դիտվել է 6274անգամ
Վերջին լուրեր